Ուկրաինայի նոր կառավարությունն առաջին նիստն է անցկացրել
Աշխարհ
Ուկրաինայի նորանշանակ կառավարությունը վարչապետ Դենիս Շմիգալի գլխավորությամբ առաջին նիստն է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Украинская правда պարբերականը` հղում անելով կառավարության կազմում գտնվող աղբյուրին:
Ուկրաինայի գերագույն ռադան մարտի 4-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ նշանակել է նոր վարչապետ և թարմացրել է կառավարության կազմը: Խորհրդարանը բավարարել է նախկին վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկի հրաժարականի դիմումը: Նրա տեղը զբաղեցրել է համայնքների և տարածաշրջանների հարցով նախկին փոխվարչապետ Դենիս Շմիգալը:
«Մարտի 5-ի առավոտյան Դենիս Շմիգալի նորանշանակ կառավարությունն անցկացրել է առաջին նիստը»,-տեղեկացնում է պարբերականը:
ԶԼՄ-ների տվյալներով` նիստի ժամանակ քննարկվել են նոր կառավարության աշխատանքի կազմակերպչական հարցերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)