Վրաստանում կորոնավիրուսով վարակման ևս 5 դեպք է գրանցվել
Աշխարհ
Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի, հայտնում է Sputnik-ը՝ վկայակոչելով Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություններ հաղորդող հատուկ կայքին:
Այսպիսով, այսօր հայտնի է դարձել կորոնավիրուսով վարակման ևս հինգ դեպք:
Այժմ Վրաստանում 162 մարդ կա կարանտինում, իսկ բուժհաստատություններում բժիշկների հսկողության տակ է գտնվում ևս 45 քաղաքացի՝ կորոնավիրուսի կասկածանքով:
Նշվում է, որ կորոնավիրուսով վարակված հինգ քաղաքացիներն Իտալիայից Վրաստան են ժամանել 44-ամյա տղամարդու հետ, ում մոտ վարակը հայտնաբերվել էր դեռ կիրակի օրը:
Մինչ այս, Վրաստանում վարակված քաղաքացիներից երեքը Իրանից ժամանած տղամարդիկ էին, մեկն էլ Իտալիայից ժամանած մի կին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)