Ադրբեջանի ՊՍԾ-ն մարտական կորուստ ունի
ԱշխարհԸստ Ադրբեջանի պետական սահմնանապահ ծառայության՝ մարտի 5-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ «հայկական գնդակից վիրավորվել», ապա հիվանդանոցում մահացել է զինծառայող, Փաշազադե Օրխան Նազիմ օղլուն (Paşazadə Orxan Nazim oğlu):
Նշվում է, որ նա ծանր վիրավորում է ստացել, անհապաղ տեղափոխվել Ղազախի դիագնոստիկ կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Նշենք նաև, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 12 կորուստ։