Գվատեմալայի իշխանությունները երկրում տարերային աղետ են հայտարարել կորոնավիրուսի պատճառով
Աշխարհ
Գվատեմալայի կառավարությունը, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, երկրում տարերային աղետի ռեժիմ է հայտարարել հիվանդության տարածման սպառնալիքի կապակցությամբ:
«Նախարարների խորհրդի ժողովում մենք որոշեցինք տարերային աղետի դրություն հայտարարել ամբողջ ազգային տարածքում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում անհապաղ հրապարակման պահից: Ուժեղացնում ենք սահմանային հսկողությունը»,- հայտարարել է երկրի նախագահ Ալեխանդրո Ջամաթեին Twitter-ում:
Նա նշել է, որ Գվատեմալայում առայժմ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել:
Կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին հաղորդվել է Գվատեմալային սահմանակցող Մեքսիկայում եւ Կոստա Ռիկայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)