Լեհաստանն արգելել է այն դեղերի արտահանումը, որոնք կարող են օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում
Աշխարհ
Լեհաստանի իշխանությունները երկրից այն դեղերի արտահանման արգելք , որոնք կարող են օգնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: Մարտի 6-ին Tok ռադիոկայանի եթերում այդ մասին հայտնել է հանրապետության առողջապահության փոխնախարար Յանուշ Չեշինսկին:
Նա նշել է, որ խուսքը վերաբերում Է առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող, հակաբորբոքային, ջերմիջեցնող միջոցներին, ինչպես նաեւ բժշկական դիմակներին ու գլխարկներին, ջերմաչափերին եւ բահիլներին: «Մենք խոսում ենք պրոֆեսիոնալ առեւտրի ոլորտի մասին»,- ճշտել է փոխնախարարը՝ պարզաբանելով, որ արգելքը չի վերաբերում անհատական սպառողներին, որոնք ոչ մեծ քանակությամբ դեղորայք են տանում անձնական օգտագործման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)