Մահապարտը պայթուցիկ սարք է գործի դրել Թունիսում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ
Աշխարհ
Մահապարտը մարտի 6-ին պայթյուն է իրականացրել Թունիսի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանության շենքի մոտ, տուժել Է հինգ մարդ: Ինչպես հայտնել է Radio Mosaique-ը, տղամարդը դեսպանատանը մոտեցել է մոտոռոլլերով եւ գործի է դրել պայթուցիկ սարքը՝ մերձենալով ոստիկանության կարգախմբին:
Շրջանում, որտեղ իրականացվել է պայթյունը, գտնվում են մի քանի պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքեր, ճշտում է ռադիոն: Բոլոր տուժածները իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է