Ղրղզստանում ծեծի են ենթարկել, ապա ձերբակալել Մարտի 8-ի կապակցությամբ ակցիա իրականացնող կանանց
Աշխարհ
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մոտ 20 կին է բերման ենթարկվել, հայտնում է Апрель լրատվական գործակալությունը:
Կանայք ամենամյա ակցիա են իրականացրել այսօր, որն սկսվել է մայրաքաղաքի Հաղթանակ հրապարակից: Մի քանի րոպե անց կանանց վրա են հարձակվել դիմակավորված անձինք և ծեծի ենթարկել մասնակից կանանց ու երեխաներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երբ լսվել է ոստիկանների սուլոցը, դիմակավորված տղամարդիկ փախուստի են դիմել դեպքի վայրից, սակայն իրավապահները ձերբակալել են ոչ թե նրանց, այլ ակցիա իրականացնող կանանց:
Մոտ 20 կին տեղափոխվել է Բիշքեկի Սվերդլովսկի շրջանի Ներքին գործերի վարչություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)