Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարարը կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է
Աշխարհ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն գտնվում է մեկուսացման մեջ: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:
Փոխնախարարի խոսքով՝ ինքը շփվել է ընկերոջ հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա նաև նշում է, որ իր ընտանիքը նույնպես մեկուսացման մեջ է:
«Չնայած նրան, որ մինչ այսօր ես վիրուսի ոչ մի ախտանիշ չեմ ունեցել, այնուամենայնիվ դիմել եմ բժշկին և անցել հետազոտում»,- գրել է Արվելաձեն:
Նա նաև ընդգծել է, որ չի շփվել գործընկերների հետ, սակայն հանդիպել է իր ընտանիքի անդամների հետ:
Փոխնախարարը խոստացել է նաև տեղյակ պահել հանրությանը թեստի արդյունքների մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)