Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն ինքնակամ որոշել է կարանտինի մեջ մնալ
Աշխարհ
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզը ինքնակամ որոշել է կարանտինի մեջ մնալ կորոնավիրուսով վարակված մարդու հետ հնարավոր շփումից հետո, հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Միդոուզի մոտ ախտանիշներ չեն եղել, եւ անալիզը բացասական արդյունք է տվել, սակայն նա որոշել է կարանտինի մեջ մնալ:
«Անցած շաբաթ Միդեուզը հայտնեց, որ 12 օր առաջ համաժողովի ժամանակ հավանաբար շփվել է մի մարդու հետ, ում անալիզների արդյունքները դրական են եղել»,- ասել է նրա մամուլի քարտուղարը:
Նշված համաժողովը տեղի է ունեցել փետրվարի վերջին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)