Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Չիլիի խորհրդարանում ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև

Արտաքին Քաղաքական

Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատն իր 81-րդ նստաշրջանում ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, բանաձևի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացվում է ստորև:

«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, որը մի քանի ժամում տարբեր քաղաքներում հարյուրավոր մարդկանց՝ զինվորականների և քաղաքացիական անձանց մահվան պատճառ է դարձել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծագել է 20-րդ դարասկզբին, երբ տարածաշրջանն ընկավ Խորհրդային Միության վերահսկողության ներքո: Իոսիֆ Ստալինը որոշեց հանձնել հազարավոր տարիներ պատմականորեն հայերով բնակեցված Ղարաբաղի կառավարումն Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը՝ որպես ինքնավար մարզ 1923թ-ին: Մինչ այդ 1918-1920 թթ. օրենսդիր իշխանությունը Լեռնային Ղարաբաղում իրականացնում էին տեղի հայկական ժողովները: 1918. հուլիսի 22-26-ը գումարված առաջին ժողովը հռչակեց շրջանի ինքնակառավարումը և ստեղծեց Ազգային խորհուրդ և կառավարություն:

1919թ. փետրվարի 20-ին՝ Ազգային խորհրդի չորրորդ նստաշրջանում Դաշնակից կառավարություններին ուղղված բողոքի նոտայում մերժեց Ադրբեջանի կառավարության մտադրությունը՝ դիտարկել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մաս և ընդգծեց Խաղաղության համաժողովի կողմից ճանաչված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նոտայի մեջ նշվում էր նաև, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի ճանաչել Ադրբեջանի կառավարության իրավասությունը Ղարաբաղի տարածքի սահմանների նկատմամբ: 1919 թ. փետրվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի հայերի չորրորդ համագումարն ընդունեց Անդրկովկասում Դաշնակից ուժերի հրամանատարությանն ուղղված հուշագիր՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը դիտարկելու Ղարաբաղը Հայաստանի տարածքի անբաժանելի մաս Խաղաղության համաժողովում, որտեղ կորոշվի շրջանի վերջնական կարգավիճակը: 1919թ. օգոստոսի 26-ին Ղարաբաղի ազգային խորհուրդը և Ադրբեջանի կառավարությունը միջանկյալ համաձայնության եկան Լեռնային Ղարաբաղում՝ ռազմական բախումից խուսափելու համար: Երկու կողմերն էլ համաձայնվեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի Փարիզի Խաղաղության համաժողովում: Համաձայնագիրը չի փոխել Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ քաղաքական միավորի կարգավիճակը:

1988թ. Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց խնդրել Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Միության իշխանություններին փոխանցել Ադրբեջանի ինքնավար մարզի կառավարումը Հայաստանին՝ ամբողջությամբ համաձայն Սովետական սահմանադրության և օրենսդրության:

Լեռնային Ղարաբաղը Մոսկվայի կողմից ինքնավար է հռչակվել 1989թ. հունվարի 20-ին, երբ Գերագույն խորհուրդը ստեղծեց հատուկ իշխանություն Լեռնային Ղարաբաղում, որը գտնվում էր Խորհրդային Միության կենտրոնական կառավարության անմիջական հսկողության ներքո` այդպիսով արձանագրելով Ադրբեջանի անկարողությունը պաշտոնական վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Լեռնային Ղարաբաղը, բոլորը, համաձայն Խորհրդային սահմանադրության, հայտարարեցին իրենց անկախությունը մինչ Խորհրդային Միության փլուզումը: Փաստացի, 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը, համաձայն խորհրդային ազգային օրենսդրության, սկսեց անկախության գործընթացը Լեռնային Ղարաբաղի տեղական խորհուրդների կողմից հռչակված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագրի» ընդունմամբ: Այս օրենքը լիովին համապատասխանում էր գործող օրենսդրությանը: 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ-ից Խորհրդային հանրապետության անջատման հետ կապված խնդիրների լուծման ընթացակարգերի մասին» խորհրդային օրենքը` մասնավորապես, դրա 1, 3, 4, 6, 7, 8, 12 և 19 հոդվածները, հաստատեց, որ ԽՍՀՄ-ից Խորհրդային հանրապետության անջատումը հնարավորություն է տալիս նույն հանրապետության տարածքում գտնվող ինքնավար մարզին առաջ տանել իր սեփական անկախության գործընթացը: Դա հանգեցրեց պատերազմի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև:

Լայնամասշտաբ պատերազմը տևեց մինչև 1994 թվականը, երբ Ադրբեջանը, Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, եռակողմ զինադադար կնքեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ:

1994 թվականից մինչ օրս հակամարտության մեջ միջնորդություն իրականացնող մարմինը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբն է, որը համանախագահվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, և որի մեջ, այլ երկրների թվում, մտնում են նաև Հայաստանը և Ադրբեջանը: Այս շրջանակներում կնքվել է զինադադարը Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ (Սոչիի համաձայնագիր, 1992թ., Բիշքեկի արձանագրություն, 1994):

Լեռնային Ղարաբաղի անմիջական ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի գործընթացին ամրագրված է ԵԱՀԿ մի քանի որոշումներում, մասնավորապես` 1994 թ. Բուդապեշտում անցկացված ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթղթում, ինչպես նաև ԵԱՀԿ 1995թ. մարտի 31-ի որոշման մեջ:

Հրադադարի ստորագրումից ի վեր, շփման գծում արձանագրվել են զինադադարի խախտումներ` երբեմն հանգելով իրավիճակի այնպիսի սրումների, ինչպիսիք են 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմը կամ ներկայիս` 2020-ի սեպտեմբերի հարձակումը: Հարկ է նշել, որ Հայաստանն ու Արցախը ձգտում են պահպանել ստատուս քվոն, մինչդեռ Ադրբեջանը փորձում է փոխել առկա իրավիճակը: Մինսկի խմբի ղեկավարած բանակցային գործընթացը հաստատել է ուժի կիրառումից և ուժի գործադրման սպառնալիքից զերծ մնալու, տարածքային ամբողջականության և բնակչության ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության սկզբունքները: Ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը կոչ են արել դադարեցնել մարտերը:

Անհրաժեշտ է, որ այս կոչին միանան բոլոր երկրները, որոնք ունեն դիվանագիտական, հյուպատոսական կամ առևտրային հարաբերություններ հակամարտող երկրներից որևէ մեկի հետ, քանի որ առճակատումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, հատկապես օտարերկրյա պետությունների, մասնավորապես, Թուրքիայի հնարավոր միջամտության պատճառով, որը 1915 թվականին իրականացրել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ:

Պատգամավորների պալատը որոշում է

  1. Հանրապետության մեծարգո/Նորին Գերազանցություն/ նախագահին խնդրել փոխանցել Ադրբեջանին, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին Չիլիի ցանկությունը, առ այն, որ հարձակումները անմիջապես դադարեցվեն, և շարունակվի հակամարտության խաղաղ, իրավական և պատմական լուծման որոնումը` ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում` հետևելով միջազգային իրավունքին` ուժի կիրառման արգելքի իր սկզբունքների համաձայն, հարգելով պետությունների ինքնիշխանությունը, ժողովուրդները ինքնորոշումը և վեճերի խաղաղ կարգավորումը:
  2. Հանրապետության Նորին Գերազանցություն նախագահից պահանջել բոլոր միջազգային ատյաններում և ֆորումներում, որոնց նա մասնակցում է` լինեն դրանք գլոբալ, տարածաշրջանային կամ երկկողմ, հանդես գալ կոչով` հորդորելով բոլոր անդամ պետություններին կոչով դիմել հակամարտող կողմերին` խաղաղ լուծում գտնելու նպատակով:
  3. Մերժել հակամարտող կողմերից բացի ցանկացած այլ պետության` ռազմական գործողություններին աջակցելու և ռազմական օգնություն ցուցաբերելուն ուղղված կոչերը»,-ասված է բանաձևում:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված