#ՈՒՂԻՂ․ Փաշինյանն եկավ ԱԺ. սուր հարցուպատասխան սկսվեց «ԵՄ ղեկավարությունը գրեթե անկասկած կմոլորեցնի Երևանին՝ եվրաինտեգրման հարցում»․ Լավրով Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը ռեկորդային է՝ ավելի քան 107 հազար Խանջյան փողոցում նորոգման աշխատանքներ են․ վարորդներին խնդրում են չկայանել նշված հատվածում 12 հոդված՝ զրպարտություն․ դատարանը mamul.am-ին պարտավորեցրել է հերքել հրապարակումներն ու վճարել 1.2 մլն դրամ Օձերը հայտնվել են մանկապարտեզում․ Քաղցրաշենում 135 երեխա և աշխատակիցներ տարհանվել են Արման Ծառուկյանն ու իր մրցակիցը հանդիպել են UFC-ից առաջ Հարկ վճարողներին վերադարձված գումարներն աճել են 16.5%-ով․ ՊԵԿ Հայաստանը չի բարձրացրել ռուսական բազայի դուրսբերման հարցը․ Ալեն Սիմոնյան Ձեռքս քաշեց, ես վրան բղավեցի, Հայկ Սարգսյանը այդ քրեական հեղինակությանը ներկայացրել էր հոր ընկեր Գանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ, ինքն իմ համարն ունի, ես իրենը․ Ալեն Սիմոնյան Ալեն Սիմոնյանը պատմել է Մոսկվայում հայ քրեական հեղինակության հետ ունեցած միջադեպի մասին 

Մենք մեկ ազգ ենք և մեկ ժողովուրդ ու դժվարություններն էլ հաղթահարելու ենք միասին. Նիկոլա Ազնավուր

Հասարակություն

 Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված և իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ պայքարում: Բաց նամակը հրապարակվել է «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Վերջին յոթ օրերը ծանր էին, ողբերգական, մարտահրավերներով լի, բայց և հուսադրող ու ապրեցնող: Մենք ամեն օր արթնանում ենք այն հույսով, որ պատերազմն ավարտվել է, և քնում՝ հուսալով, որ սա վերջին օրն էր:

Ինչպես սիրում էր ասել հայրս՝ Շառլ Ազնավուրը, նա 100%-ով հայ էր և 100%-ով ֆրանսիացի: Նրա և մեր ողջ ընտանիքի համար Հայաստանը միշտ կարևոր նշանակություն է ունեցել, ինչն առիթ դարձավ, որ ես միանամ հորս՝ ստեղծելու «Ազնավուր» հիմնադրամը Հայաստանում:

Եթե հայրս իրեն համարում էր միայն ֆրանսիացի և հայ, ապա ես ավելի՛ շատ ինքնություններ ունեմ, որոնք կերտել են ինձ. իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, և այս երկրներից յուրաքանչյուրն իր հերթին ինձ տվել է կրթություն, հնարավորություններ, փորձ, ընկերներ, ընտանիքի անդամներ: Այսօր ես վճռականորեն դիմում եմ այդ և մյուս պետությունների առաջնորդներին՝ կոչ անելով կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին:

Իմ նախնիները 100 տարի առաջ վերապրեցին Հայոց ցեղասպանությունը, սակայն այսօր Թուրքիան ցանկանում է եւս մեկ ոճրագործություն իրականացնել Ադրբեջանի և վարձկան-ահաբեկիչների միջոցով:

Ագրեսորներն օգտագործում են արգելված զինամթերք և թիրախավորում խաղաղ բնակչությանը, անմեղ երեխաներին և լրագրողներին: Կարծում եմ՝ ահաբեկչական այս ագրեսիան ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված սպառնալիք է։ Ուստի այն երկրները, որոնք խաղաղության պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի բանաձևեր ու կոնվենցիաներ են ստորագրել, պետք է իրենց վճռական դերակատարումն ունենան՝ դադարեցնելու արյունահեղությունն ու բռնությունը:

21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհն ընդունում է, որ մարդկային կյանքերից ավելի կարևոր բան չկա։ Այնուամենայնիվ, հայ ազգն այսօր ստիպված է պաշտպանել գոյության իր իրավունքը ՝ առանց գործուն աջակցություն ստանալու նրանցից, ովքեր խթանում են մարդու իրավունքները և խաղաղությունն աշխարհում»,- գրել է Նիկոլա Ազնավուրը:

Ազնավուրը ընդգծել է, որ  «Ազնավուր» հիմնադրամը կանգնած է հայ ժողովրդի կողքին:

«Մենք կենտրոնացրել ենք մեր ուժերը մարդասիրական օգնություն տրամադրելու համար և պատրաստ ենք աջակցել այն ամենով, ինչով կարող ենք:

Թեև հայերը սփռված են ամբողջ աշխարհով, միևնույնն է՝ մենք մեկ ազգ ենք և մեկ ժողովուրդ ու դժվարություններն էլ հաղթահարելու ենք միասին»,- շեշտել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սա արդեն նաև ներկայիս վարչակազմի պատերազմն է»․ ԼավրովՀորմուզի նեղուցի հակամարտությունը ԵՄ-ին արժեցել է 90 միլիարդ եվրոՍիկորսկին հայտարարել է, որ Լեհաստանը միակն է, որը սահմանակից է Ռուսաստանին և Ուկրաինային՝ մոռանալով Բելառուսի մասին#ՈՒՂԻՂ․ Փաշինյանն եկավ ԱԺ. սուր հարցուպատասխան սկսվեցՖոն դեր Լյայենի՝ Կանադայի վերաբերյալ առաջարկն անակնկալի է բերել ԵՄ երկրներինԱշխարհում առաջին ռոբոտ-ուղեկցորդը շուտով կսկսի աշխատել գնացքներումԲրիտանական քաղաքը քվեարկել է Մեծ Բրիտանիայից անջատվելու օգտին«ԵՄ ղեկավարությունը գրեթե անկասկած կմոլորեցնի Երևանին՝ եվրաինտեգրման հարցում»․ ԼավրովՃապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը ռեկորդային է՝ ավելի քան 107 հազարԱյս տարի գրիպի դեմ պատվաստումը հատկապես կարևոր է․ վիրուսաբանը նշել է պատճառը«Կալասը եվրոպացիներին անհեթեթ վիճակի մեջ է դնում». ԶախարովաԽանջյան փողոցում նորոգման աշխատանքներ են․ վարորդներին խնդրում են չկայանել նշված հատվածում12 հոդված՝ զրպարտություն․ դատարանը mamul.am-ին պարտավորեցրել է հերքել հրապարակումներն ու վճարել 1.2 մլն դրամԱրտերկրում շուրջ 9 հազար ռուսաստանցի արդեն մասնակցել է Պետդումայի ընտրությունների վաղաժամ քվեարկությանըՕձերը հայտնվել են մանկապարտեզում․ Քաղցրաշենում 135 երեխա և աշխատակիցներ տարհանվել ենՈւկրաինան կոչ է արել Արևմուտքին շտապ ուղարկել իրեն երկաթուղային շոգեքարշներԿրեմլն արձագանքել է ԱՄՆ-ի՝ ռուսական հետախուզության համար աշխատած անձանց մասին հայտարարությանըԱրման Ծառուկյանն ու իր մրցակիցը հանդիպել են UFC-ից առաջ«Պատերազմը շատ կարճ կլինի»․ Լավրովը Եվրոպային հիշեցրել է Պուտինի նախազգուշացումըՀարկ վճարողներին վերադարձված գումարներն աճել են 16.5%-ով․ ՊԵԿՏղամարդը տապակած հավ է կերել և քիչ է մնացել մահանա վտանգավոր վարակիցՀայաստանը չի բարձրացրել ռուսական բազայի դուրսբերման հարցը․ Ալեն ՍիմոնյանՁեռքս քաշեց, ես վրան բղավեցի, Հայկ Սարգսյանը այդ քրեական հեղինակությանը ներկայացրել էր հոր ընկերՎան Ի. Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները հակասում են բոլորի շահերինԳանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ, ինքն իմ համարն ունի, ես իրենը․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանը պատմել է Մոսկվայում հայ քրեական հեղինակության հետ ունեցած միջադեպի մասին«Կատարն ու Թուրքիան պետք է դուրս մնան Գազայի ապագայի որոշման գործընթացից». Իսրայելի նախկին վարչապետԿալուգայի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներըՄոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է«Եթե Ռուսաստանը գազ տա՝ կգնենք Ռուսաստանից, եթե Ադրբեջանը՝ Ադրբեջանից».Ալեն ՍիմոնյանԻրանն աջակցում է Սի Ծինփինի՝ մերձավորարևելյան անվտանգության նախաձեռնություններին #ՈւՂԻՂ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըԼոս Անջելեսում լրատվական ուղղաթիռ է կործանվել․ երեք մարդ զոհվել է591 մլն դրամ՝ արդարացվածների համար․ քրեական գործերը պետության գրպանից միլիոններ են արժեցելԱրաղչի. Իրանը ԱՄՆ-ի հետ հուշագիրը համարում է վավերականԵս նիկոլական եմ ու դրանից ինձ լավ եմ զգում. Գարիկ ՍարգսյանՈւկրաինան հայտնել է Ղրիմում ռուսական Су-24-ի խոցման մասին«Իրավիճակը հասել է կրիտիկական կետի». ֆոն դեր Լայենը զգուշացրել է Չինաստանից ԵՄ-ի վտանգավոր կախվածության մասին16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունըԻ՞նչ է Փաշինյանին նվիրել Չինաստանի դեսպանը«Այդպես չպետք է լիներ». Արարատի մոտ հայտնաբերված անոմալիան տարակուսանքի մեջ է գցել գիտնականներինԵՄ-ն մտադիր է ստեղծել Անվտանգության խորհուրդԲելառուսը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել ժամանակավոր համաձայնագրի շուրջՉինաստանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ բացելու համարՀՀ ՆԳՆ շարժական գրասենյակները սեպտեմբերի 17-ին կաշխատեն Բյուրեղավանում և ՎարդենիսումԱՄՆ-ը Ռուսաստանին չի տեղեկացրել տիեզերքում զենք տեղակայելու մասին․ ՌԴ ԱԳՆԵկեղեցին՝ թիրախում, Ալիևի՝ կոշտ հայտարարությունները․ Թուրքիան նախազգուշացնում է ՌուսաստանինԵվրոպական հանձնաժողովը կառաջարկի օրենք, որը կարգելի 13 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր Իրանում Boeing-ի խուճապը, Լոս Անջելեսի վթարն ու Վարշավայի ռումբի ահազանգը․ ցնցող կադրեր Ձեզ դահլիճից դուրս եմ հանելու․ Ռուբինյանը հունից դուրս եկավ
Ամենադիտված