Մենք տեսնում ենք, որ Իրանը դիմում է որոշակի քայլերի, եւ դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով. Արծրուն Հովհաննիսյան
Հասարակություն
Մենք մի քանի անգամ տեսել ենք Իրանի քաղաքական եւ ռազմական գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունները, մենք տեսնում ենք, որ Իրանը դիմում է որոշակի քայլերի, եւ դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանը սպառնացել էր կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։
«Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար», - հայտարարել էր Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին՝ հավելելով. «Ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների»։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ