Վիրավորների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք. Արծրուն Հովհաննիսյան
Հասարակություն
Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հիմնականում հարձակման են ենթարկվում համազարկային կայանքներ «Սմերչ», «Կասիրգա», «Պոլոնեզ», «LAR-160» և իսրայելական LORA բալիստիկ հրթիռներով։ Սրանց հեռահարությունն օգտագործվում է որպես լրացուցիչ գործոն՝ այս քաղաքները հրթիռակոծելու համար։
Անդրադառնալով հայկական կողմի վիրավորներին` Հովհաննիսյանը նշեց.
«Մեզ մոտ, շնորհիվ մեր բժշկական ծառայության փայլուն աշխատանքի, վիրավորների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք»։
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հայկական կողմի մոտ եղած ադրբեջանական զոհերի իդենտիֆիկացումը շատ բարդ գործընթաց է՝ հատկապես նման բարդ մարտական գործողությունների ժամանակ, երբ մեծ քանակի կարակային խոցման միջոցներ են կիրառում։
«Սպանվածների մարմինները հաճախ ամբողջական չեն, ամփոփիչ տեղեկություններ կլինեն ավելի ուշ»,- հավելեց Հովհաննիսյան:
Նա նաև նշեց. «Գերի ընկած զինծառայողի մասին հստակ տեղեկություններ չունեմ, բայց բավականին ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում, երբ մեծաքանակ զորախմբեր են ընկնում շրջափակման մեջ, ճեղքումներ են անում, նահանջներ եւ այլն, գերի ունենալու հավանականությունը հաճախ բացառված չէ»։
Պատասխանելով կամավորների թվի վերաբերյալ հարցին` Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Մենք տասնյակ հազարավոր կամավորներ ունենք: Ես կոնկրետ թիվ չասեմ»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից