ՀՀ ՆԳՆ շարժական գրասենյակները սեպտեմբերի 17-ին կաշխատեն Բյուրեղավանում և Վարդենիսում Եկեղեցին՝ թիրախում, Ալիևի՝ կոշտ հայտարարությունները․ Թուրքիան նախազգուշացնում է Ռուսաստանին Իրանում Boeing-ի խուճապը, Լոս Անջելեսի վթարն ու Վարշավայի ռումբի ահազանգը․ ցնցող կադրեր Ձեզ դահլիճից դուրս եմ հանելու․ Ռուբինյանը հունից դուրս եկավ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը Գիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը Խաղաղություն, բայց չենք մոռանա․ Ալիևի կոշտ ուղերձը Հայաստանին ՔՊ-ական Եղոյանի և թուրք գեներալի հայտարարությունները ՀՅԴ-ի հետ կապված նույնն են․ Իշխան Սաղաթելյան Ռազմաբազան հանելն արկածախնդրություն է. Իշխան Սաղաթելյան Մեղրիի կալանավորված համայնքապետը ուղերձ է հղել․ «Իմ քաղաքական դիրքորոշումը չի փոխվել» Անկախության 35-ամյակին նվիրված համերգ կանցկացվի Հանրապետության հրապարակում Արմեն Այվազյան․ «Գրոնոյին պետք չէ հրավիրել Մատենադարան և փորձել ինչ-որ բան բացատրել» 

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրեական գործ

Հասարակություն

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված  և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում դրա առաջին իսկ օրվանից այլ երկրներից վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ:

Ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային հանրության ջանքերի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպվել և անցկացվել է եռակողմ հանդիպում, որի ընթացքում ձեռք է բերվել 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադար հաստատելու համաձայնություն:

Սակայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի չառնելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի 1997թ. դեկտեմբերի 16-ի 52/164 բանաձևով ընդունված կոնվենցիայի, «Ահաբեկչության արգելման մասին» Եվրոպական կոնվենցիայի, «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի, «Ահաբեկչության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» պայմանագրի նորմերը, 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից, չկատարելով հրադադարի համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակել է օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող՝ նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկանների, որոնք իրականացրել են միջազգային ահաբեկչություն:

Մասնավորապես, օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ վերջիններս շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները, որոնք ուղեկցվել են ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ հարվածներ հասցնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը հարկադրել են վարձկաններին հրադադարի պայմաններում շարունակել Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունները Հորադիզի շրջանում՝ կրելով Ադրբեջանի զինված ուժերի համազգեստ:  

Մասնավորապես՝ վարձկանները 10.10.2020թ.-ի ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, որից հետո դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ են ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: 11.10.2020թ.-ին պարբերաբար ականանետային-հրթիռահրետանային հարվածներ են հասցվել ԱՀ Ստեփանակերտ, Մարտունի և Շուշի քաղաքներին, ինչպես նաև տարբեր խոշոր գյուղական համայնքներին: Նույն օրը Հադրութ քաղաք ներթափանցած դիվերսիոն-հետախուզական վարձակնների կողմից հրկիզվել են տներ, դաժանաբար սպանվել են խաղաղ բնակիչներ, որոնց թվում՝ նաև մայրն ու վերջինիս հաշմանդամություն ունեցող որդին, ինչպես նաև սպանվել են ԱՀ ՊԲ զինծառայողներ:

Նկատի ունենալով, որ առկա են միջազգային ահաբեկչության հանցակազմի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:

Ներկայումս գործադրվում է միջազգային իրավական ակտերով սահմանված՝ համապատասխան պետությունների հետ համագործակցության և փոխադարձ իրավական օգնության ողջ գործիքակազմը՝ նշված հանցագործությունը լիարժեք բացահայտելու, մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելառուսը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել ժամանակավոր համաձայնագրի շուրջՉինաստանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ բացելու համարՀՀ ՆԳՆ շարժական գրասենյակները սեպտեմբերի 17-ին կաշխատեն Բյուրեղավանում և ՎարդենիսումԱՄՆ-ը Ռուսաստանին չի տեղեկացրել տիեզերքում զենք տեղակայելու մասին․ ՌԴ ԱԳՆԵկեղեցին՝ թիրախում, Ալիևի՝ կոշտ հայտարարությունները․ Թուրքիան նախազգուշացնում է ՌուսաստանինԵվրոպական հանձնաժողովը կառաջարկի օրենք, որը կարգելի 13 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր Իրանում Boeing-ի խուճապը, Լոս Անջելեսի վթարն ու Վարշավայի ռումբի ահազանգը․ ցնցող կադրեր Ձեզ դահլիճից դուրս եմ հանելու․ Ռուբինյանը հունից դուրս եկավՖիդան. Մեքքայի համաձայնագրի կողմերը քննարկում են համատեղ գլխավոր շտաբի կառուցվածքըԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումըԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԶելենսկին նշել է Ուկրաինայում ընտրությունների անցկացման հիմնական խոչընդոտներից մեկը Խաղաղություն, բայց չենք մոռանա․ Ալիևի կոշտ ուղերձը ՀայաստանինFT. Որոշ եվրոպական երկրներ դեմ են արտահայտվել ԵՄ-ի և Կանադայի միջև «միակ դաշինքին» ՔՊ-ական Եղոյանի և թուրք գեներալի հայտարարությունները ՀՅԴ-ի հետ կապված նույնն են․ Իշխան ՍաղաթելյանKCNA. ԱՄՆ-ը փորձում է AUKUS մոդելը տարածել Կորեայի Հանրապետությունում և ՃապոնիայումՌազմաբազան հանելն արկածախնդրություն է. Իշխան ՍաղաթելյանՄեղրիի կալանավորված համայնքապետը ուղերձ է հղել․ «Իմ քաղաքական դիրքորոշումը չի փոխվել»Եվրոպայում շոգի հետևանքով շուրջ 35 հազար հավելյալ մահ է գրանցվելReuters. Սեպտեմբերի 15-ին Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը չորս նավԱնկախության 35-ամյակին նվիրված համերգ կանցկացվի Հանրապետության հրապարակումԱրմեն Այվազյան․ «Գրոնոյին պետք չէ հրավիրել Մատենադարան և փորձել ինչ-որ բան բացատրել»Հութիները պնդում են, որ Մարիբ նահանգում խոցել են սաուդյան F-15 ինքնաթիռՌուսը չլինի, թուրքը մեզ կուտի. Լիլիթ Մինասյանը պնդում է՝ ընդդիմությունն այս թեզի մեջ էՄարդանման ռոբոտները առաջիկա 3-5 տարում կարող են հայտնվել մարդկանց տներումԳուցե Քոչարյանի քաղաքական ուժի ներկայացուցիչներին հարցնեք «Լինսի» հիմնադրամի գումարների մասին 25 եվրո Փաշինյանին՝ Խաղաղության մրցանակի հետ միասին․ Խաղացողների թիվն աճե՞լ էԱլեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ կապերն ու տարածաշրջանային զարգացումներըԻսրայելը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի հրամանատարի սպանության մասին Խոշորացման վերջին պրոցեսները սկսել են տեղավորվել նոր բդեշխների, գուբերնատորների տրամաբանության մեջՀայաստանում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵՄ-ն անվտանգության նոր ռազմավարություն է մշակում․ ֆոն դեր ԼայենԿառուցապատման ոլորտում բացահայտվել են 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքերForbes. Թրամփի կարողությունը 2024 թվականի ընտրություններից հետո աճել է 2.7 միլիարդ դոլարով Գիտնականները Երկրի մթնոլորտում առեղծվածային երևույթ են գրանցել100 տոկոսով անբարեխղճություն է. Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել ենWP․ ԱՄՆ-ը պլանավորում է Իսրայելին վաճառել 2.8 միլիարդ դոլարի արժողությամբ ծանր ավիառումբեր «Ինչպես փայտփորիկի թակոցը անտառում». Ղրիմում արձագանքել են Ռյուտեի հայտարարությանը Դուք Քոչարյանից ձեր մուռը հանելու համար ոտնահարում եք հազարավոր աշխատակիցների իրավունքները. ԽամոյանՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ ՀակոբյանԲըրնհեմը և Թրամփը առաջին հանդիպման ընթացքում կարող են քննարկել Ուկրաինայի հարցը Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԲյուրեղավանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըWSJ. ԱՄՆ-ը ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է շուրջ 60 տոկոս ցածր գնով1938 թ. քարտեզով Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ չի նշվում, ինչպես դուք եք ասում. Դավթյանը՝ ՔՊ—ինԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը Համակերպվեք մեր աշխատելաոճի հետ սիրելի ընդիմադիրներ․ Լիանա ՄանուկյանՈր պատերազմ եղավ, պիտի հով նստեք, ուրիշի երեխաներն էլ գնան զոհվե՞ն․ Բաբկեն ԹունյանՇիրակի մարզում 2018-26 թվականներին Կառավարությունը ներդրել է 142 մլրդ դրամ. Սերգեյ Բագրատյան
Ամենադիտված