Գերիների և դիակների փոխանակում չի կատարվում. Հովհաննիսյան
Հասարակություն
Պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերիների և մարմինների դուրս բերում կատարվում է, թե ոչ, ասաց.
«Գերիների և դիակների փոխանակում չի կատարվում մի քանի հասկանալի պատճառներով, որոնցից մեկն այն է, որ ընդունելով այդ պայմանները` գերիների և դիակների փոխանակումը պետք է իրականացվի այն միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնելու են մարտական գործողությունների շրջան, ինչն Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել և չի ընդունում»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)