Սեպտեմբերի 16/17-ին լույս չի լինելու Գազ չի լինելու Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին Ռազմական օդանավակայանի մոտ անհայտ դրոնի բեկորներ են հայտնաբերվել Գերմանիայում Առյուծը, Ցուլը, Երկվորյակը և Խոյը Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ սեպտեմբերի 16-ի համար Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. Մանրամասներ Էդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը 

Վարչապետի մոտ քննարկվել են արցախցիների խնդիրների լուծման աշխատանքներն ու առաջիկա քայլերը

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ:

Խորհրդակցությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդների:

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ կապված հարցերը: «Մասնավորապես, պետք է քննարկենք, թե աջակցության ինչ ծրագրեր ենք իրականացնելու նրանց համար: Բայց նաև պետք է արձանագրենք, որ մեզ համար առաջնային խնդիր է, որպեսզի նրանք այդ աջակցությունը ստանան Արցախում: Այսինքն, դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում է մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու գործընթացին: Այս առումով, նախ եկեք արձանագրենք, թե այս ընթացքում մենք ինչ ենք արել, ինչով ենք աջակցել նրանց և առաջիկայում ինչպիսի ծրագրեր ենք նախատեսում, ինչպես ենք իրականացնելու այդ ծրագրերը»,- նշել է վարչապետը:

Պատասխանատուները զեկուցել են, որ պատերազմի առաջին օրերին Արցախի մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքները կազմակերպելու գործընթացը շուրջօրյա ռեժիմով իրականացվել է վարչապետի աշխատակազմի անմիջական համակարգմամբ Արցախի Հանրապետության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Ներգրաված են եղել նաև կամավորական խմբեր, որոնք գործել են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Աշխատանքներն ուղղված են եղել կացարանի, սննդի ապահովմանը, արցախցի երեխաների կրթական, առողջապահական և այլ խնդիրների լուծմանը: Հայաստան տեղափոխված բոլոր արցախցիների սննդի և առաջնային անհրաժեշտության պարագաների, ինչպես նաև հագուստի ապահովումն իրականացվել է նվիրատվությունների, այնպես էլ պետական միջոցների հաշվին:

Նշվել է, որ Հայաստան տեղափոխվածների մի մասն այս օրերին տեղավորվել է ինչպես առանձին անհատների բնակարաններում, պետական սեփականություն հանդիսացող տարբեր հաստատություններում, այնպես էլ հյուրանոցներում, հյուրատներում: Կառավարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել վերջիններիս կոմունալ վճարների աջակցության միջոցառում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ընդգծել է, որ այս օրերի ընթացքում որևէ արցախցի գեթ մեկ գիշեր առանց կացարանի չի մնացել:

Այնուհետև անդրադարձ է կատարվել արցախցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմանը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի վերը նշված հարցերով և կառաջարկի խնդիրների լուծման համապատասխան առաջարկություններ: Ամենշաբաթյա գրաֆիկով աշխատանքների ընթացքի մասին կզեկուցվի վարչապետին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 16/17-ին լույս չի լինելու Գազ չի լինելու Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին Ռազմական օդանավակայանի մոտ անհայտ դրոնի բեկորներ են հայտնաբերվել ԳերմանիայումԱռյուծը, Ցուլը, Երկվորյակը և Խոյը Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ սեպտեմբերի 16-ի համար Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. ՄանրամասներԷդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը Ծավ բնակավայրում ջրում հայտնաբերված սնդիկի պատճառով տուժածներ կա՞ն, թե ոչ. Նախարարը մանրամասնում էԽաչատուրյան քույրերի գործով անսպասելի զարգացում․ դատարանը նոր որոշում է կայացրել Հազվագյուտ իրադարձություն է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 60 տարին մեկ․ ինչ կբերի Կարմիր Կրակե Այծը կենդանակերպի բոլոր նշաններին Օձը հասել է բնակելի շենքի 7-րդ հարկ և խցանվել լոգարանումՊետք է հրաժարվենք Արծվաշենից, որպես հոգու ճիչ․ եթե այս բանն անի Փաշինյանը՝ կասեմ ազգի փրկիչնա. Աղազարյան (տեսանյութ) Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենաՌուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը․ Լավրով ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել այն լուրերից հետո, որ Պուտինի մտերիմ գործընկեր Կրեմլյովը հովանավորել է Թրամփի որդու հարսանիքըՉեմ զարմանա, որ հերթական փորձանքը Գյումրիից բերի․ Պողոսյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Եվս մեկ քայլ՝ դեպի ԵՄ․ Լեհաստանը զորքեր է ուղարկում Ուկրաինայի սահման (տեսանյութ) Ալկոհոլիզմի հիմնական նշանները․ նարկոլոգը նշել է՝ երբ է պետք անհանգստանալ3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Իլոն Մասկը կրկին ԱՄՆ ամենահարուստ մարդն է․ Forbes Ատրակցիոնում զվարճանքը ողբերգական ավարտ է ունեցել․ կնոջ մազերը պոկվել են գլխամաշկի մեծ մասի հետՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Պեսկովը կոչ է արել վերացնել նավթի մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըՊենտագոնը բացահայտել է՝ որքան է ԱՄՆ-ին արժեցել Իրանի դեմ ռազմական գործողությունըԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց ուղեծրում զենքի առկայությունը Մոսկվան Գյումրիի ռազմաբազային այլընտրանք չի տեսնում․ Զախարովա «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդ Կրեմլը կոչ է արել ապահովել նավթատար նավերի անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներումՔաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է» Տարածված բակտերիան կարող է 1,6 անգամ մեծացնել աղիների քաղցկեղի վտանգըՆշվել են գրիպով վարակվելու ամենաբարձր ռիսկ ունեցող մասնագիտություններըԱլիևը Բաքվում հանդիպման ժամանակ Հայաստանի հասցեին հանդես է եկել ագրեսիվ հռետորաբանությամբ Արման Եղոյանի կոշտ հայտարարությունները ՀՅԴ-ականների մասին․ 2-3 օր․․․ Պատրուշևի սպառնալիքը Լեհաստանին (տեսանյութ) Դուբայի ափերի մոտ նավի վնասվելուց հետո ռուս նավաստի է անհետ կորելԾեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները Տիգրանաշենը հանձնելով՝ մենք թակարդի մեջ ենք գցում Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ Ինչո՞ւ է աշնանը յուղոտ սնունդ ուտելու ցանկությունն ուժեղանում․ սննդաբանի պարզաբանումըԿրթական բարեփոխումների 19%-անոց արդյունքը․ PISA-ն բացահայտում է կրթության ոլորտի ճգնաժամը (տեսանյութ) Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատել է նախագիծը Ինչու է խորհուրդ տրվում աշնանը սպիտակեցնել պտղատու ծառերի բներըՀայտնաբերվել է թոքերի հազվադեպ հիվանդության բուժման նոր դեղամիջոցԽստացվել է սահմանը հատելու կարգը․ որոշ դեպքերում կարգելվի երկրից մեկնել․ Չինաստան Պուտինի ելույթի անսպասելի կադրը, Լիբիայում վթար ու Վարշավայի հսկա մուսը (տեսանյութ)
Ամենադիտված