Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը կանցկացվի բաց ձևաչափով
Հասարակություն
ՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը կանցկացվի բաց ձևաչափով՝ պահպանելով բոլոր սանիտարական միջոցառումները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է դերասանի պաշտոնական ներկայացուցիչ և ընկեր Արթուր Սողոմոնյանը:
«Արարողությունը բաց է լինելու: Սակայն կպահպանվեն նախազգուշական բոլոր միջոցառումները: Այդ իսկ պատճառով խնդրանք երկրպագուներին՝ եկե՛ք դիմակներով»,- ասել է Սողոմոնյանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել