Իրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներ Այս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ Սրբազան Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումները Նոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը 6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավ ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է Իսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանը Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում 

Ուսումնասիրել Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների միջև հնարավոր գործարքի մասին տեղեկությունները. ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունը

Հասարակություն

ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Ս.թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ծավալվող իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը կայունանալու, կարգավորվելու փոխարեն ավելի է սրվում,  Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված արտաքին եւ ներքին  անվտանգության  սպառնալիքներն ուժգին եւ ակներեւ են դառնում:

Զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակը, մարտունակությունը, հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացն ու պաշտպանությունը, Արցախի Հանրապետությունում հակառակորդի հետ դեռեւս տեղ-տեղ բռնկվող բախումները, երկրի կառավարման համակարգի կարեւորագույն ոլորտներում դրսեւորվող անգործությունն ու անկազմակերպվածությունը,  ոչ մասնագիտական մոտեցումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ բռնաճնշման փորձերը, նրանց կողմից  բարձրաձայնված իրական մտահոգություններն անտեսելու, լռեցնելու քաղաքականությունը, ազգային անվտանգության համակարգը ներքաղաքական  պարզաբանումների մեջ ներքաշելու փաստը, արտաքին դիվանագիտության ոլորտում պասիվ, անարդյունավետ գործողությունները, նախաձեռնողականության իսպառ բացակայությունը, իրադարձությունների վրա ազդելու փոխարեն սոսկ արձագանքողի դերի ստանձնումը, պատերազմի հետեւանքների վերացումը զուտ Ռուսաստանի ղեկավարության վրա թողնելու անհասկանալի մոտեցումը վկայում են այն մասին, որ ստեղծված իրավիճակի արդյունքում պետության անվտանգային ողջ համակարգը խոցելի է դարձել եւ վտանգված է:

Նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավար անձանց ագրեսիվ հայտարարությունները կարող են իրականություն դառնալ, ինչի արդյունքում պատերազմական գործողությունները կծավալվեն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հանգեցնելով աղետալի հետեւանքների ողջ տարածաշրջանում:

Միեւնույն ժամանակ մամուլով պարբերաբար տարածվում են խիստ կարեւորություն ներկայացնող տեղեկություններ, որոնք ուղիղ կապ ունեն պատերազմի սանձազերծման եւ դրա արդյունքում մեր ունեցած տարածքային ու մարդկային կորուստների իրական պատճառների  հետ, սակայն նմանատիպ հրապարակումների հեղինակները կամ դրանց հետ անմիջական առնչություն ունեցող անձինք խուսափում են հանրությանն ամբողջ ծավալով եւ լիարժեք պարզաբանումներ տալուց՝ բազմաթիվ հարցեր թողնելով անպատասխան: Մասնավորապես, մտահոգիչ է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման  շուրջ սակարկությունների վերաբերյալ սպրդած տեղեկատվությունը:

Ստեղծված իրավիճակում մենք՝ ներքոստորոգրյալներս, երկրում տիրող իրավիճակը  կայունացնելու համար կոչ ենք անում.

Իրավապահ մարմիններին չներքաշել ներքաղաքական ինտրիգների մեջ, վերածելով բռնաճնշումներ իրականացնող գործիքի:

Դուրս գալ շոկային վիճակից, դրսեւորել պրոֆեսիոնալիզմ եւ կոնկրետ  գործողություններով լուծել զինված ուժերում ու կառավարման համակարգում առկա վերը նշված խնդիրները:

Սեղմ ժամկետներում թափանցիկ, հանրությանը մատչելի եղանակներով մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կապի, նրանց միջեւ հնարավոր գործարքի վերաբերյալ եղած տեղեկությունները:

Հանրության բեւեռացումը վերացնելու, ազգային համերաշխություն ձեւավորելու նպատակով սեղմ ժամկետներում գնալ իշխանափոխության:

Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետեւանք, ապա մեր կողմից կձեւավորվի փաստահավաք խումբ՝ փորձառու քննիչների, դատախազների, օպերատիվ աշխատակիցների, փաստաբանների եւ այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ, եւ առկա բոլոր միջոցներով կստուգվեն Հայաստանի եւ Արցախի դեմ  հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետեւանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու  վերաբերյալ տեղեկությունները: Բացի այդ, կոչով կդիմենք ՀՀ ԱԱԾ եւ իրավապահ համակարգի մեր մյուս գործընկերներին՝ որոշելու ստեղծված իրավիճակում իրենց ծառայողական պարտականությունների հետագա իրականացումը շարունակելու նպատակահարմարությունը:

Հայտարարությունը բաց է, եւ դրան կարող են միանալ իրավապահ մարմինների, պաշտպանության նախարարության, սահմանապահ զորքերի նախկին եւ ներկա աշխատակիցները:

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ՊԺԿ պահեստազորի գնդապետ Միքայել Համբարձումյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ պահեստազորի գեներալ-լեյտենանտ  Հրանտ Եպիսկոպոսյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գեներալ-մայոր Զավեն Նանյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Գրիգոր Անտոնյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Էդուարդ Ղումաշյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Արտյոմ Գրիգորյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Վարդան Գալստյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Կարեն Հակոբյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Սամվել Բաղդասարյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Սամվել Սարգսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներԱյս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ ՍրբազանՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. ՍիմոնյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումԹրամփը հույս ունի մահից հետո դրախտ գնալ Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունըՄանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումներըՆոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումներըՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանինՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքըԻրանի ԱԳ նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ աճող բացասական վերաբերմունքինՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՌուսաստանում արջերի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է մահացել, մեկ ուրիշը՝ վիրավորվելԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կնվազիԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավորԼույս չի լինի. հասցեներԻնչ իրավիճակ է ԼարսումԹրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին
Ամենադիտված