Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հրթիռային հարձակումը կանխելու մասին Ալեն Սիմոնյանը մասնակցում է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց Փաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետություն Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան Մադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնին Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբ Իրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներ Այս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ Սրբազան Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան 

6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավ

Քաղաքական

44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Ըստ հայտարարության առաջին կետի՝ հաստատվում էր ամբողջական հրադադար և կողմերը պետք է կանգ առնեին իրենց դիրքերում: Դա տեղի չունեցավ: Հայկական կողմը, տարբեր պատճառներով, հեռացավ հրադադարի պահին առկա իր դիրքերից, իսկ 2022թ և 2023թ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություններ: Օկուպացվեցին ՀՀ տարածքները և հայ ժողովուրդն ամբողջովին զրկվեց մի քանի հազարամյա հայկական Արցախից:

Երկրորդ կետի համաձայն, մինչ նոյեմբերի 20-ը Աղդամի շրջանը վերադարձվեց Ադրբեջանին:

Երրորդ և չորրորդ կետերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ զորակազմերը, որոնք, 5 տարին մեկ ժամկետի երկարաձգման իրավունքով, պետք է մնային Արցախում: Զուգահեռաբար հայկական զինված ուժերը դուրս եկան՝ պաշտպանությունը թողնելով Արցախի փոքրաթիվ ՊԲ-ի և աշխարհազորի վրա: Չնայած խաղաղարար առաքելության առկայությանը՝ Ադրբեջանը ոչ միայն փակեց Արցախը սնող ճանապարհը այլ նաև լայնածավալ հարձակում իրականացրեց բոլոր ուղղություններով: Ըստ ՌԴ մեկնաբանության՝ խաղաղարար առաքելությունն անհնարին դարձավ, երբ Նիկոլ Փաշինյանը, 2022թ, հոկտեմբերի 6-ին, Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Համարվում էր, որ այդ կերպ խաթարվել էր խաղաղապահ առաքելության իրավասությունների ողջ տրամաբանությունը:

Հինգերորդ կետով նախատեսվող վերահսկողության կենտրոնի փոխարեն՝ ավելի ամրացվեց Թուրքիայի ներկայությունն ու դերակատարումը տարածաշրջանում: Աղդամում՝ հրադադարի պահպանման վերահսկողության նպատակով, չգիտես ինչու, ստեղծվեց ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն:

Վեցերորդ կետով, մինչ նոյեմբերի 25-ը Ադրբեջանին վերադարձվեց Քելբաջարի շրջանը, իսկ Լաչինի շրջանը՝ (բացառությամբ միջանցքի) մինչև դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու էր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, պետք է մնար ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո: Սակայն 2022թ, դեկտեմբերի 12-ից ( Էմանուիլ Մակրոնի և Շառլ Միշելի քավորությամբ արված Պրահայի հայտարարությունից երկու ամիս անց) Լաչինի միջանցքը փակվեց: Եվ ժամանակավորապես բացվեց միայն Արցախն ամբողջովին հայաթափելու նպատակով: Ադրբեջանը պետք է երաշխավորեր Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: Սակայն դա տեղի չունեցավ, իսկ նոր երթուղու պլանը, երեք տարվա ընթացքում համաձայնեցնելու փոխարեն, կարճ ժամանակ հետո ուղղակի պարտադրվեց անցնել նոր ճանապահին և հանձնել Բերձորն ու Աղավնոն:

Յոթերորդ կետով արցախցիների ճնշող մեծամասնությունը (անգամ օկուպացված Հադրութի ու Շուշիի բնակիչները) վերադարձան Լեռնային Ղարաբաղ: Սակայն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ի հեճուկս իր ստանձնած վերահսկողության, անգամ բլոկադայի դաժան ժամանակահատվածում ոչինչ չարեց:

Ութերորդ կետով պետք է իրականացվեր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում: Հայաստանը բոլորին տվեց, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Եվ առ այսօր պահում է պատանդի կարգավիճակում:

Իններորդ կետի պահանջները դարձան Նիկոլի կառավարության անկանոն վայրիվերումների և աշխարհաքաղաքական առևտրի առանցքը: Այս կետի «տերերը» փոխվեցին նոր «տերերով», և այն դարձավ շահագրգիռ կողմերի համար տեսանելի ու անտեսանելի «կռվախնձոր»: Փաշինյանի կառավարությունն այսօր Սյունիքն է կանգնեցրել լրջագույն մարտահրավերի առջև: Ապաշրջափակումն ու «խաղաղության խաչմերուկն» այսօրվա տեսքով՝ կամ պարզապես չի կայանա և կհետաձգվի անորոշ ժակետով: Կամ Հայաստանի հարավը կվերածի զուտ թուրք-ադրբեջանական ճսնապարհի: Կամ էլ՝ վատթարագույն զարգացումներով այն կարող է դառնալ տարածաշրջանային նոր բախման պատճառ:

Ահա, թե ընդամենը վեց տարում, ռեգիոնալ դերակատար և անվտանգային գործոն հանդիսացող Հայաստանը, «դըմփ դընփ հու»-ի արդյունքում՝ ինչից ինչ դարձավ:

2020թ. նոյեմբերի 9-ի իջնող վարագույրը տարեցտարի ավելի ծանրացավ արժանապատվորեն ձեռքբերված հաղթանակների ու համազգային նպատակների վրա:

Հ.Գ.
Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը: Միայն կիսագրագետներն ու անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ՝ թղթերով ձեռքբերվելիք խաղաղությանը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրակովում կրակոցներ իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԵթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվիՍաուդյան Արաբիան հայտնել է հութիների հրթիռային հարձակումը կանխելու մասինԱլեն Սիմոնյանը մասնակցում է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանըԹրամփը խոստովանել է, որ իր՝ ներգաղթյալների արտաքսման քաղաքականությունը չափազանց կոշտ է եղել TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույցՓաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետությունԹրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ ԲեգլարյանՄադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնինՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբԻրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներԱյս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ ՍրբազանՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. ՍիմոնյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումԹրամփը հույս ունի մահից հետո դրախտ գնալ Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունըՄանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումներըՆոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումներըՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանինՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքըԻրանի ԱԳ նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ աճող բացասական վերաբերմունքինՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՌուսաստանում արջերի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է մահացել, մեկ ուրիշը՝ վիրավորվելԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կնվազիԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավորԼույս չի լինի. հասցեներԻնչ իրավիճակ է ԼարսումԹրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը
Ամենադիտված