Գերմանիայում կարանտինը երկարաձգվել է
Համաշխարհային ՄամուլԳերմանիայում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինը երկարաձգվել է մինչ ապրիլի 18-ը: Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը դաշնային պետությունների ղեկավարների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ այժմ ընթացքի մեջ է կորոնավիրուսի երրորդ ալիքը, և իրավիճակը Գերմանիայում բարդացնում է այն փաստը, որ կորոնավիրուսի առավել վտանգավոր բրիտանական շտամն իշխում է: Զատիկի տոնակատարությամբ պայմանավորված արձակուրդներին`ապրիլի 1-5-ը, մեկուսացման ռեժիմը կխստանա: Այս հինգ օրվա ընթացքում կգործի «տանը մնալու» սկզբունքը, իսկ ապրիլի 1-ը և 3-ը կհայտարարվեն որպես հանգստի օրեր:
Բացի այդ, իշխանությունները կոչ են անում դադարեցնել արտերկրյա ճանապարհորդությունները և նախազգուշացնում այլ երկրներից վերադառնալուն պես ինքնամեկուսացման անհրաժեշտության մասին: