Լավրովը լուսանկարվել է FCKNG QRNTN մակագրությամբ դիմակով (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լուսանկարվել է FCKNG QRNTN գրությամբ դիմակով, որը նրան նախորդ օրը նվիրել են լրագրողները:
Կադրերն արվել են այն ժամանակ, երբ Արտաքին գործերի նախարարը այցելել է Չինաստանի Գուիլին շրջան: Լրագրող Դմիտրի Կիսելևը բարձր է գնահատել Լավրովի հումորը:
«Սերգեյ Լավրովը պարզապես գեղեցկադեմ մարդ է: Դիմակի վրա գրված է. «Կորչի՛ կարանտինը»: Կորոնավիրուսը վերահսկող երկրի նախարարը իր ողջույններն է հղում բոլոր նրանց, ովքեր սովորեցնում էին Ռուսաստանին, թե ինչպես վարվել դրա հետ», - գրել է նա Telegram֊ի իր ալիքում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից