«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը 2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Միքայել սրբազանն ազատ արձակվեց Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի․ Զաքարյան App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի արդյունքը․ կան ձերբակալվածներ ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են 

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածն ունենալու է մոտ 45 կմ ընդհանուր երկարություն

 Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում կայացել է հանրային իրազեկման հանդիպումների առաջին փուլը՝ նվիրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրին։ 

Ծրագրի պատվիրատուի՝ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, նախագծող կազմակերպության՝ «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները Քաջարան և Մեղրի համայնքների բնակիչների հետ հանդիպումներում մանրամասն ներկայացրել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախնական նախագիծը և նախագծի շրջակա միջավայրի, ինչպես նաև սոցիալական ազդեցության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նախագծային, տեխնիկական պարամետրերին, շինարարության հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություններին, ինչպես նաև՝ հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներին։

Մասնավորապես, նշվել է, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածն ունենալու է մոտ 45 կմ ընդհանուր երկարություն, որի առաջին հատվածի շինարարությունը (շուրջ 32 կմ) նախատեսվում է սկսել 2022 թվականին։ Նախատեսվող ճանապարհը որոշ հատվածներում անցնելու է գոյություն ունեցող ճանապարհով, որոշ հատվածներում կառուցվելու է նոր ծրագծով։ Վերակառուցվելիք ճանապարհի շնորհիվ կրճատվելու է Քաջարան և Մեղրի համայնքներով տրանսպորտային երթևեկությունը (նախատեսվում են համապատասխան շրջանցումներ), զուգահեռ շահագործվելու է նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ ներկայում գոյություն ունեցող հատվածը, և ցանկության դեպքում վարորդները կկարողանան երթևեկել նաև հին ճանապարհով։ Ըստ նախագծի՝ կկառուցվեն կամուրջներ, տրանսպորտային հանգույցներ‚ թունելներ։ Բոլոր թունելները նախագծված են միջազգային չափանիշներին համապատասխան, կիրառվելու են անվտանգության մի շարք միջոցառումներ՝ հակահրդեհային պաշտպանություն, օդափոխման համակարգ, սեյսմակայունություն և այլն։

Նախագիծն իրականացնելիս իտալական կազմակերպությունը մի քանի փուլով կատարել է գեոտեխնիկական ուսումնասիրություն՝ համագործակցելով տեղացի մասնագետների հետ։

Նոր ճանապարհը կկրճատի ինչպես տարածությունը (մոտ 14 կմ-ով), այնպես էլ երթևեկության ժամանակահատվածը. 80 կմ/ժ հաշվարկային արագության դեպքում կխնայվի մոտ 38 րոպե ժամանակ։

Հանրային քննարկման կազմակերպիչները պատասխանել են նաև համայնքների բնակիչներին հետաքրքրող հարցերին։ Դրանք հիմնականում վերաբերում էին հողերի օտարման, փոխհատուցման խնդիրներին. բնակիչները ցանկանում էին տեղեկանալ, թե ինչ ազդեցություն են կրելու իրենց հողատարածքները։

Ազդակիր համայնքների բնակիչներին հետաքրքրում էր նաև իրենց ներգրավվածությունը ճանապարհի շինաշխատանքներում։ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները տեղեկացրել են, որ տեղի աշխատուժի ներգրավումը շինաշխատանքներում կապալառու կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի պարտադիր պայմաններից է լինելու։

Ընդգծվել է նաև, որ քննարկվող նախագիծը նախնական է, այն լրամշակվելու է՝ հաշվի առնելով համայնքների կողմից ստացված առաջարկները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը Լեհաստանի Գդանսկ քաղաքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին Սենթ Ջեյմսի պալատումԻՀՊԿ-ն դեմ է արտահայտվել Հորմուզում չհամաձայնեցված երթուղիներով նավերի անցմանըԱրթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքովՌոդրիգեսը խոսեց Վենեսուելայի վերականգնման մասին երկրաշարժից հետո։2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներումՆորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՎենեսուելայի բոլոր պետական ​​հիվանդանոցները օգնություն են ցուցաբերում երկրաշարժից տուժածներինՄիքայել սրբազանն ազատ արձակվեց Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի․ Զաքարյան App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ Պուտինը ցավակցություն է հայտնել Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբԹմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի արդյունքը․ կան ձերբակալվածներՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ֆուտբոլիստ է անհետ կորելՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինԳիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-իԵվրամիությունը սկսում է Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին փոխանցումները«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման քայլերըԻրաքը կարող է դուրս գալ ՕՊԵԿ-ից, եթե նրա քվոտաները չբարձրացվենՊեսկովը մեկնաբանել է Թրամփի՝ Ուկրաինային Ռուսաստանի խորքում հարվածներ թույլատրելու մասին լուրերըՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՀայաստանի կառավարությունը սկսում է Իջևանի նոր ֆուտբոլային մարզադաշտի նախագծման գործընթացը 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստան ապօրինի ներկրված բջջային հեռախոսները չեն աշխատի Այսքան ահաբեկչություն տեսե՞լ եք Հայաստանում.վիշապի պես կյանք են խմում. Բագրատ ՍրբազանԵվրոպան փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա՝ նրա հրթիռային ծրագրի վերաբերյալ հայտարարություններովՀայաստանում հունվար–մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8 տոկոսով Ճապոնիայում գրանցվել է 7,2 մագնիտուդով երկրաշարժՉինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի Կուբայի շրջափակումը Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել ՌԴ Պետդումայում Apple-ին մեղադրել են տեղեկատվական պատերազմի մեջ Դիետոլոգը համեմատել է երկու ամենատարածված կողմնակի ուտեստների օգտակարությունըԱրևմուտքը խոստովանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անարդյունավետությունըԱմբողջ դատական համակարգն է տեռորի ենթարկված. Մարինե Ֆարմանյան (տեսանյութ) Փաշինյանի օրակարգը հստակ է՝ մաս-մաս կտրտել Հայաստանն ու հանձնել Ադրբեջանին. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Ավերիչ երկրաշարժ՝ Վենեսուելայում. Խուզարկություններ՝ այս անգամ ԳյումրիումՌուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է համաձայնության գալ Իրանի հետ, բայց ոչ ամեն գնովՀետընտրական փուլի ամեն օրը կարևոր է զարգացումների համար. իշխանությունը գործում է. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Իսրայելի ազգային ավիափոխադրողը չեղարկել է դեպի Մոսկվա բոլոր թռիչքները մինչև հունիսի վերջՑանկանում եմ շարունակել ղեկավարել առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան 823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ ՀայաստանումՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Կրեմլը բարձր է գնահատել Թրամփի ջանքերը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցումԱռաջարկել են «Կորվալոլը» վաճառել միայն դեղատոմսովԿալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մնալ համակարգային խնդիր. ՄԻՊ Ռուբիո. ԱՄՆ-ն հույս ունի Իրանի հետ կառուցողական երկխոսության՝ արաբական երկրների աջակցությամբՊեսկովը iPhone օգտատերերին խորհուրդ է տվել անցնել Android-ի
Ամենադիտված