Հայաստանի եւ Ադրբեջանի քարոզչական թեզերը համընկնում են. փորձագետ
Քաղաքական
Հայաստանի եւ Ադրբեջանի քարոզչական թեզերը համընկնում են: Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան:
Նրա խոսքով՝ դա, մասնավորապես, վերաբերում է այն փաստին, որ Բաքուն ասում է, թե արցախյան հարցը լուծված է, եւ պետք է առաջ շարժվել, Հայաստանի իշխանությունները նույնպես կոչ են անում առաջ նայել, ինչը չի կարելի թույլ տալ. շատ հարցերի պատասխաններ չեն ստացվել: Նա հավելեց, որ Ալիեւն արդեն 5 անգամ ասել է, որ 2018 թվականի Հայաստանի ներքաղաքական գործընթացներում իր ավանդն է ունեցել: Պատերազմից հետո Հայաստանում այս հայտարարություններին սկսել են այլ կերպ վերաբերվել:
«Ալիեւն ասում է, թե հասել է նրան, որ Հայաստանի նախկին իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունք է ձեւավորվել, եւ կործանել է մեր պետականության հիմքերը: Ասում է, որ ինքը Հայաստանում «գործընկերային» իշխանությունների կարիք ուներ, նրանց կարիքը, ում հետ հնարավոր կլիներ պայմանավորվել»,- նշեց փորձագետը:
Էլիբեկովան հավելեց, որ գերեվարվածների ազգականները չպետք է թույլ տան, որ Հայաստանի իշխանություններն իրենց անձնական վիշտը օգտագործեն քաղաքական նպատակներով՝ հաշվի առնելով, որ իշխող ուժն այդ հարցը մանիպուլացնում է՝ անհաջողությունների մեջ մեղադրելով ընդդիմությանը:


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է