«Իրավունք». Ինչու է «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանը 4 ամիս անց ԱՄՆ-ից շտապ վերադարձել
Հայկական Մամուլ«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ «Կյանքի խոսք» աղանդավորական կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանը շուրջ 4 ամիս ԱՄՆ-ում գտնվելուց հետո շտապ վերադարձել է Երևան: Ըստ նույն լուրերի՝ պատճառն առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և հստակեցումը, թե ում է սատարելու «Կյանքի խոսքը», իհարկե, ներքին կարգով:
Ի դեպ, «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հատուկ ծառայությունների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանում գրանցված է մոտ 67 կրոնական կազմակերպություն, այդ թվում՝ 53 աղանդ»: