«Հրապարակ». Վերջին խոսքը Նիկոլ Փաշինյանինն է
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն կրկին քննարկեց ռազմական դրությունը հանելու նախագիծը, որը որերորդ անգամ են ընդդիմադիրները բերում։ Բայց այս անգամ «Իմ քայլը» սվիններով չընդունեց՝ Արարատ Միրզոյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին․ «Լավագույն լուծումը կլիներ, եթե կառավարությունն ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, ինքը նախաձեռներ ռազմական դրությունը հանելը: Բոլորս ակնհայտորեն ընդունում ենք, որ հայտարարված են ընտրություններ, եւ մոտ ապագայում, այսպես թե այնպես, կառավարությունը կամ կառավարող մեծամասնությունը պետք է նախաձեռներ այս գործընթացը»:
Քվեարկությունը կկայանա այսօր, սակայն իմքայլականները չունեին հստակ պատասխան՝ կո՞ղմ են քվեարկելու, թե՞ ոչ։ Վերջին խոսքը Փաշինյանինն է․ երեկ նրանք դեռ չէին «ծանուցվել» շեֆի որոշման մասին»: