Բորելը Ռուսաստանին անվանել է վտանգավոր հարևան
Համաշխարհային ՄամուլԵվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը Ռուսաստանին անվանել է «վտանգավոր հարևան», որի հետ միևնույն ժամանակ անհրաժեշտ է կապ պահպանել կարևոր թեմաների շուրջ:
ԵՄ բարձր ներկայացուցիչը չորեքշաբթի օրը ժամանել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդի նիստերին, որի ընթացքում քննարկվելու է դաշինքի հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք պետք է քննարկենք Ռուսաստանի հետ կապի ուղիները: Ռուսաստանը հարևան է՝ վտանգավոր հարևան, բայց պետք է նրանց հետ կիսենք որոշ հարցեր, որոնց շուրջ մենք ունենք ընդհանուր շահեր, ինչպիսիք են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կամ կլիմայի փոփոխությունը։ Չպետք է հակադրվել Ռուսաստանի հետ»,֊ասել է Բորելը։