Իշխանությունում մարդիկ կան, որոնք անհամաձայնություն ունեն ռեյտինգայինի վերացման մասով. Թովմասյան
Քաղաքական
Այն կարծիքին եմ, որ հարցերի բովանդակությունը ամենևին կապ չուներ Կառավարության վարքագծի հետ, որովհետև հարցերը տարբեր բովանդակության ու տարբեր բնույթի էին: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Կառավարության այս քմահաճ վերաբերմունքը պետք է ուղղակի փոխվի: Կառավարությունը խորհրդարանական երկրում չի կարող ինքը որոշել, թե ինչպես է աշխատում: Ամեն չորեքշաբթի Կառավարության հետ հարց ու պատասխանի ֆորմատը իրենից ենթադրում է այն, որ բանավոր հարցերին պետք է պատասխանի կառավարությունը: Այնտեղ չկա գրված, որ Կառավարությանը բանավոր հարց ուղղվի, իսկ ինքն էլ պաատսխանի, թե՝ մենք ձեզ գրավոր կպատասխանենք»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ նախորդ քառօրյային իր հարցին չեն պատասխանել:
Ըստ անկախ պատգամավորի՝ իշխանությունում մարդիկ կան, որոնք անհամաձայնություն ունեն ռեյտինգայինի վերացման մասով. «Ակնհայտ է, որ իշխանությունը, թեպետ, 2,5 տարուց ավելի իշխում է մեր երկրում, բայց չունի բարձր հեղինակության ունեցող մարդիկ թե՛ իր թիմի մեջ և թե՛ իր կողքին, և իրենք մարզերում մարդ չունեն, որ առաջադրեն ռեյտինգային ընտրակարգով: Քանի որ այս ընտրությունները առաջվա հեղափոխական էյֆորիայի ֆոնին չեն անցկացվելու, և մարդիկ ավելի սթափ են դատում, ռեալ է, որ ավելի հեղինակություն ունեցող այլ կուսակցությունից առաջադրված մարդը կարող է ավելի շատ ձայն հավաքել դրա համար իրենք ոչնչացնում են հեղինակություն ունեցող բոլոր մարդկանց հնարավորությունները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թագուհի Թովմասյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից