Նման փաստը հարվածում է ԲԴԽ-ի հեղինակությանը և կարգավիճակին. Արամ Վարդևանյան
Բլոգոսֆերա
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր փաստաբան, իրավապահ համակարգում մեծ փորձ ունեցող Ամրամ Մակինյանը հրապարակեց ՓԱՍՏ առ այն, որ ԲԴԽ վերջերս ընտրված անդամ Ջհանգիրյանը հանդիպումներ է ունեցել առնվազն դատական իշխանության անկախությանը միջամտելու հակումներ ունեցող` գործադիր իշխանության ներկայացուցիչ Աննա Վարդապետյանի և երկու քննիչների հետ:
Վարչապետի օգնականի հետ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել փետրվարի 16-ին` երեքշաբթի օրը, երբ տեղի են ունենում ամենախայտառակ դատական նիստերը որին ես մասնակցում եմ որպես պաշտպան: Նման փաստը ուղղակի մեղմ ասած հարվածում է ԲԴԽ-ի որպես անկախ սահմանադրական մարմնի հեղինակությանը և կարգավիճակին:
Դիմում եմ ԲԴԽ-ին այս դեպքի, այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու և կոնկրետ իրավական ընթացք տալու պահանջով»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից