Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի 

Ոչ մի օտարազգի իրավունք չունի հայ ժողովրդին նվաստացուցիչ գնահատականներ տալ. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Ոչ մի օտարազգի իրավունք չունի հայ ժողովրդին նվաստացուցիչ գնահատականներ տալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:
 
Այվազյանը, մասնավորապես, գրել է.
 
«Հայաստանի դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական պատերազմի ու «միջազգային համայնքի» դավադիր անգործության (մեղսակցության) գլխավոր նպատակներից մեկն անկախ հայկական պետության ոչնչացումն է։ Բայց այդ խնդիրը վերջնականապես լուծելու համար առայժմ բավարար չէ Հայաստանին ռազմական պարտության մատնելն ու դրածո խամաճիկային կառավարություններ մեր վզին շարունակաբար փաթաթելը։ Գաղութարար ուժերին անհրաժեշտ է, որպեսզի հայերն իրենք իսկ կամովին հրաժարվեն սեփական պետություն ունենալու գաղափարից։ Իսկ դրա համար հայերին պետք է ներարկել անհավատություն սեփական ուժերի նկատմամբ և ազգային թերարժեքության խորը բարդույթներ։ Այդ պատճառով էլ բազմաթիվ այսպես կոչված օտար «քաղաքագետներ» (երբեմն նույնիսկ հայկական ազգանուններով) գիշեր-ցերեկ փորձում են ցեխ շպրտել միջազգային խոշորագույն դավադրության զոհ դարձած Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։
Ցավալին այն է, որ այդ լկտի գնահատականները մեր ժողովրդի հասցեին տարածվում են ու հավանության արժանանում նաև Հայաստանում։
Մեր միջավայրում նմանատիպ անքննադատ վերաբերմունքը ծնվում է ինչպես մարդկանց ծայրահեղ հոգնածությունից ու հուսահատությունից, այնպես էլ օտար գաղափարական դիվերսիաներին հայկական ծախված պետական ու քաղաքական վերնախավերի, մասնավորապես փաշինյանական խունտայի ուղղակի մասնակցությունից։
Ահա, խնդրեմ, հերթական գաղափարական դիվերսիան, որին զոհ են գնացել շատերը, ներառյալ իմ ֆեյսբուքյան հայրենասեր ընկերներից ոմանք։ Republica.am կայքը հրապարակել է ռուսաստանցի մի ոմն «քաղաքագետի» հետևյալ ափռ-ցփռ դատողությունները հայկական հասարակության մասին. «Նիկոլ Փաշինյանը սիմպտոմ է։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը ներսից սպառվել է։ Նիկոլ Փաշինյանին հեռացնես վաղը կգա նոր Նիկոլ Փաշինյան։ Որքան ուզում ես` արտահերթ ընտրություններ պահանջիր և մասնակցիր` վիճակը չի փոխվի։ Հիվանդությունը չկրկնվելու համար պետք է պայքարել պատճառի դեմ։ Իսկ պատճառը` օտարերկրյա գործակալներն են և դրանց քարոզչությունը։ ... Եթե այսպես շարունակվի` գործակալները կքարոզեն նաև Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու օգին ու հասարակական դիմադրության չեն հանդիպի». քաղաքագետ Դմիտրի Եվստաֆև» (https://www.facebook.com/republica.am/posts/2844789782403117)։
Մարդիկ ուշադրություն էլ չեն դարձնում, թե ո՞վ է գնահատական տվողը։ Ինչպե՞ս է նա վերաբերվում Հայաստանի դեմ մինչև այսօր շարունակվող թուրք-ադրբեջանական ցեղասպանական ագրեսիային։ Դատապարտու՞մ է արդյոք հայկական քաղաքների ու գյուղերի բռնազավթումն ու թյուրքական ռազմական հանցագործությունները։ Ի՞նչ բարոյական իրավունք ունի առհասարակ տվյալ անձը պախարակել ու ծաղրել ցեղասպանության զոհ դարձած մի ամբողջ ժողովրդի։
ՀԱՅԵ՛Ր, ՈՉ ՄԻ ՕՏԱՐԱԶԳԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՏԱԼ։ Հասկացե՛ք, դա ոչ այլ ինչ է, քան ամենասովորական ռասիզմ ու հայատյացություն, վիրավորանք ու թշնամանք բոլորիս և յուրաքանչյուրիս հանդեպ։ Մանավանդ, որ Հայաստանի այսօրվա անելանելի թվացող դրությունը մեծապես պայմանավորված է Հայկական հարցի և հայ ժողովրդի իրավունքների նկատմամբ հզոր տերությունների որդեգրած անբարոյական քաղաքականությամբ, թուրք-ադրբեջանական ֆաշիստական-ցեղասպանական դաշինքի անսքող հովանավորությամբ, ինչպես նաև ՀՀ դրածո խամաճիկային կառավարություններին ցուցաբերվող աջակցությամբ։
Նայե՛ք շուրջներդ, տեսե՛ք, աշխարհում այսօր այդ ո՞ր հասարակությունը «հիվանդ» չէ՝ եվրոպակա՞նը, բրիտանակա՞նը, ռուսակա՞նը, պարսկակա՞նը, ամերիկյա՞նը, արաբակա՞նը, բրազիլակա՞նը, ավստրալիակա՞նը... Չէ՞ որ այդ հասարակությունները ևս չեն կարողանում դիմադրել իրենց խաբող, շահագործող ու կեղեքող վերնախավերին։ Ես կասեի, որ մեր հասարակությունն ու ժողովուրդը պակաս հիվանդ են, քան վերոնշյալները։ Վիրավորելով ու նվաստացնելով՝ հայերին փորձում են խեղճացնել, զրկել նրանց դիմադրողականությունից, ազատասիրությունից և անկախասիրությունից, իսկ մեզանում շատերը դա պարզապես չեն նկատում։
Ինչ վերաբերում է Դմիտրի Եվստաֆյևին, ապա նա, երբեք ագրեսորին չդատապարտելով, այլանդակ ցինիկությամբ է գրում Հայաստանի և հայերի մասին՝ առաջարկելով, որպեսզի, իր խոսքերով, «փոքրիկ Հայաստանը» դառնա կա՛մ «թուրքական վիլայեթ», կա՛մ Ռուսաստանի «էթնոգրաֆիկ պրովինցիա», իսկ ահա Ադրբեջանին նա մաղթում և գուշակում է «բազմավեկտոր» կամ նույնիսկ չեզոք պետության փայլուն ապագա։ Ահա մեկ հատված նրա ս.թ. հունվարի 13-ի ֆեյսբուքյան սադրիչ գրառումից.
«"Великой Армении", Армении "от можа до можа", от Лос Анжелеса до Бейрута, не будет. Не потому, что Пашинян. Пашинян - лишь симптом. Симптом того, что нация выгорела изнутри. Что она не может и не хочет нести на себе бремя великости. Народ воинов и победителей устал.
И из этого вытекают две возможности дальнейшего существования Армении и народа Армении. По крайней мере, на ближайшие 20 лет. Обе, боюсь, не понравятся.
Вариант первый. Армения, маленькая Армения, становится этнографической провинцией "большой России". Как Калининград, но с лучшими логистическими условиями. И граничит с многовекторным, а, возможно, даже - нейтральным Азербайджаном.
Вариант второй. Армения, совсем маленькая, становится этнографической мухафазой в Бакинском вилайте Османской империи.
Все остальные варианты, концепты и прочая светотень, - от лукавого. Выбор в действительности прост. Его вообще-то просто нет»
Հայաստանին առաջարկվելիք «էթնոգրաֆիկ պրովինցիա» ձևակերպումը մատնում է այս կերպարի հայատյացությունը։ Հայերին սա վերաբերում է մոտավորապես անյպես, ինչպես երբևէ պետություն չունեցած մի էթնոսի՝ արհամարհելով մեր հնագույն ու դարավոր պետական ավանդույթները, մեր վիթխարի հերոսական պատմությունն ու մշակույթը, նսեմացնելով հայկական անզուգական քաղաքակրթությունը։
Այս իր անշնորհք գրառման տակ շարադրած լրացուցիչ մեկնաբանություններում Եվստաֆյևը հայոց ազգային իրավունքների պաշտպանությունը որակում է իբրև «անչափելի հավակնություններ»։ Դ. Եվստաֆյևը պարզապես թշնամանք է քարոզում՝ ռուսներին և մյուսներին լարում է հայերի դեմ, հայերին հանում է ռուսների դեմ և այդպիսով, փաստորեն, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Խոշոր հաշվով, նա հանդես է գալիս նույն Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի դեմ, առաջարկելով Կրեմլին լքել Հայաստանը՝ «моя задача в том, чтобы русская повестка дня не имела никакого отношения к армянской тематике. Ни-ка-ко-го»։
Եվ ահա այս սադրիչի՝ հայկական հասարակությանը տված անպատվաբեր որակումները ցիտվում ու հավանության են արժանանում շատերի կողմից։ Մնում է մեջբերենք Ալիևի և Էրդողանի վայրահաչոցը մեր հասցեին, հավանություն տանք և ուրախանանք...
Հ. գ. Մեր միջավայրում տարածում գտած հիվանդագին ինքնախարազանման դեմ նախազգուշացրել եմ դեռևս 2020 թ. նոյեմբերի 21-ին՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=890456298158949&id=100015837611475»:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել
Ամենադիտված