Ինձ հետ ես վախենում բանավիճել, Սարգսյանի, Քոչարյանի հետ ո՞նց ես բանավիճելու. Աշոտյան
Բլոգոսֆերա
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` այսօր արած բանավեճի հրավերը` ուղղված ՀՀ նախկին նախագահներին: Աշոտյանը գրել է․
«Սա ասում է մի արարած, ով ԱԺ դահլիճում խոսում էր Արցախի հարցով բանավիճելու անհրաժեշտության մասին, իսկ հետո, երբ ես անմիջապես նրան հրապարակավ դրդեցի գալ ինձ հետ բանավեճի, վերջին ղզիկի պես թռավ։
Տո դու որ իմ հետ ես վախենում բանավիճել, Սարգսյանի, Քոչարյանի կամ Տեր-Պետրոսյանի հետ ո՞նց ես բանավիճելու»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել է. «Տղամարդլամիշ լինելը հեշտ է. Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին սպասում եմ ուղիղ եթերում բանավեճի»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից