Ջրալցման դեպք Սարդարապատ գյուղում. փրկարարները հեռացրել են 9 տոննա ոռոգման ջուր
Արտակարգ ՊատահարՄայիսի 31-ին, ժամը 06:31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվել է Սարդարապատ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի նկուղը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ջրալցվել է նաև հարակից տան նկուղը։ Փրկարարները երկու տան նկուղներից հեռացրել են մոտ 9 տոննա ոռոգման ջուր։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից