Հայկ Մարությանը հեռանում է. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի՝ Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջին ժամանակահատվածում ճամպրուկային տրամադրությամբ է: Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ եթե այս իշխանությունները վերընտրվեն կամ չընտրվեն, միեւնույնն է, իր պաշտոնավարումն անհնարին կլինի։
Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընտրվելու դեպքում սեպտեմբերին Երեւանի քաղաքապետի ընտրություններ անցկացնել։ Իսկ ընդդիմության, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու պարագայում Մարությանը շարունակելու որեւէ շանս չունի։ Մեր տեղեկություններով՝ վերջին ժամանակահատվածում Մարությանը ընդհանրապես որեւէ մեկի հետ չի շփվում՝ ինչպես թիմակիցների, այնպես էլ աշխատակիցների հետ, ու կարելի է ասել՝ քաղաքապետարանում կյանքը կանգ է առել։
ԱԺ ատահերթ ընտրություններին նա մատը մատին չի տալիս։ Երեւանում ՔՊ-ի համար ձայներ բերելու պարտավորությունն իր վրա է վերցրել գործարար Խաչատուր Սուքիասյանը, իսկ քարոզչական մասով՝ Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու հաջորդ նիստը լինելու է հունիսի 22-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր հետո: Ավագանին պետք է ներկայացնի քաղաքապետարանի բյուջեի կատարողականը: