«Շնորհակալ ենք, որ կաս». Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարն ամուսնու ու դստեր հետ
ԱյլԵրգչուհի Սիլվա Հակոբյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Ծնողները ջերմ գրկել են փոքրիկին։ «Շնորհավոր Տոնդ, մեր հրաշք աղջիկ։ Շնորհակալ ենք, որ կաս ու մեր կյանքը լցնում ես վառ գույներով։ Դուք եք մեր ներկան ու ապագան, սիրելի մանուկներ։ Թող միշտ խաղաղ լինի ձեր երկինքը։ Շնորհավոր Հունիսի 1»,- գրել է Սիլվան։