40 միլիոն դիտում` մեկ օրում. տեսախցիկը ֆիքսել է կնոջ պայքարն արջի դեմ (տեսանյութ)
ԱյլՄայիսի 31-ին «Tiktok» հարթակում տեղադրել է մի տարօրինակ դեպքի տեսագրություն, որը տեղի է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:
Տեսանյութը համացանցում զետեղել է «bakedlikepie» անունով օգտատերը, ով հոլովակի հերոսուհու զարմիկն է:
«Իմ զարմիկ Հեյլին հրեց արջին ցանկապատից` փրկելով իր շներին: Ինչպե՞ս անցավ ձեր Հիշատակի օրը»,- հրապարակմանը կից գրել է օգտատերը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 17-ամյա Հեյլին պայքարում արջի դեմ, որն իր երկու ձագերի հետ մագլցել է տան ցանկապատի վրա և բռնել իր շներից մեկին: Երիտասարդ ամերիկուհին կարողանում է հրել արջին և, վերցնելով շանը, փախչել տուն:
Ի վերջո, ամեն ինչ լավ է ավարտվել. արջերի ընտանիքը շուտով հեռացել է: Շները միայն փոքր-ինչ վախեցել են, իսկ աղջկա հետ ամեն ինչ կարգին է, միայն թե խոստովանում է` առաջին անգամ է ականատես եղել արջի հարձակմանը եւ հույս ունի, որ դա այլեւս չի կրկնվի:
Life.ru-ի հաղորդմամբ` տեսանյութը «TikTok-ում 14 ժամում դիտել է ավելի քան 40 միլիոն օգտատեր: