ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ՌԴ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ Շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 29-ից հուլիսի 5-ը Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գլոբան նշել է կենդանակերպի երկու նշանների, որոնք հուլիսի առաջին կեսին կբռնեն բախտի «պոչից» Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու ԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանից 

Արցախի երեխաները ստիպված էին անցնել պատերազմի դաժանությունների միջով. ԱՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ դիմել է միջազգային հանրությանը, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կանգնելու Արցախի երեխաների կողքին եւ պաշտպանելու նրանց իրավունքները։ Այս մասին տեղեկացնում են Արցախի մարդու իրավունքների գրասենյակից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Երեխաների իրավունքները պետք է պաշտպանված լինեն ամենուր, անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում՝ աշխարհի որ անկյունում։ Երեխաները ունեն մեր պաշտպանության կարիքը եւ մենք ուղղակի իրավունք չունենք անտարբեր լինելու նրանց անհոգ ու բարեկեցիկ մանկության նկատմամբ։

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը իր բացասական հետեւանքներն է թողել Արցախի երեխաների իրավունքների պաշտպանության վրա։ 1 երեխա զոհվել է, 9-ը՝ վիրավորվել Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախային եւ ոչ տարբերակված հարձակումների հետեւանքով։

Արցախի երեխաները ստիպված էին անցնել պատերազմի դաժանությունների միջով՝ ապրելով ապաստարաններում մշտական ռմբակոծությունների տակ՝ զրկվելով իրենց ընտանիքների հետ բնականոն ապրելու իրավունքից։ Հարյուրավորները կորցրել են իրենց հարազատներին՝ հայրերին, եղբայրներին եւ պապիկներին, եւ այսօր էլ առերեսվում են կորստի հոգեբանական հետեւանքներին։

Պատերազմի հետեւանքով ավելի քան 10000 երեխա տեղահանվել է իր բնակավայրերից․ խախտվել է նրանց՝ ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունքը:

Պատերազմի ողջ ընթացքում Արցախի երեխաները զրկված էին կրթական իրավունքից, այսօր էլ 8000-ից ավելի երեխաներ կրթություն են ստանում իրենց հարազատ միջավայրից դուրս՝ բախվելով միջավայրին ինտեգրվելու հետ կապված հոգեբանական խնդիրների։

Սրանք Արցախի երեխաների իրավունքների խախտման ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք վերացնելու համար Արցախը միջազգային հանրության եւ մասնավորապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կազմակերպությունների աջակցության կարիքը ունի։

Երեխաների պաշտպանության օրը շնարհավորում եմ աշխարհի բոլոր երեխաներին եւ որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան հույս եմ հայտնում, որ այս կոչը տեղ կհասնի եւ միջազգային հանրությունը կկանգնի Արցախի երեխաների կողքին՝ պաշտպանելու նրանց իրավունքները»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ՌԴ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբՇաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 29-ից հուլիսի 5-ը Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գլոբան նշել է կենդանակերպի երկու նշանների, որոնք հուլիսի առաջին կեսին կբռնեն բախտի «պոչից» Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու ԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանից «Պողպատի արվեստը». վերջին Hyundai Elantra-ն ունի նորագույն դիզայն և ժամանակակից տեխնոլոգիաներ ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումՊաղպաղակից հետո ձմերուկ ուտե՞լ. բժիշկները պարզաբանում են տարածված միֆըԱրևահարում․ ովքե՞ր են առավել խոցելի և ինչպես պաշտպանվելՔաղցր վտանգ՝ մեկ շշի մեջ․ ինչու՞ է պետք սահմանափակել գազավորված ըմպելիքներըՍերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասինԶգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանըԵվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրըՊակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասումՎենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ըՄասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ պատրաստել բնակարանը արձակուրդ մեկնելուց առաջՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըՈւկրաինան հայտարարել է «Իսկանդերի» անալոգ համարվող բալիստիկ հրթիռի փորձարկման մասինՌուսաստանի դեմ պատժամիջոցները վավեր չեն միջազգային իրավունքի համաձայն. ԵՄԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-իցՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ինՌաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողովԻրանն ԱՄՆ-ին սպառնում է կոշտ պատասխանով Նեթանյահուն նշել է` ինչ պայմանով Լիբանանից դուրսս կբերի իսրայելական զորքերըԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԿոնգոյում Էբոլա տենդի դեպքերի թիվը գերազանցել է 1,2 հազարըԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմՀայտնի դերասանուհին զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքովԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԵրևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռըՌուսական գինիների առաջխաղացումը ԱՄՆ շուկայում կարող է տևել տարիներ․ փորձագետԱլեն Սիմոնյանի ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում. ՍարգսյանՊուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքըՄարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետՌուսաստանը հայտարարել է «Ֆլամինգո» հեռահար հրթիռների խոցման մասինԹրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. ՓաշինյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը
Ամենադիտված