Հնդկաստանում հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ, և փեսացուն ստիպված է եղել ամուսնանալ նրա քրոջ հետ
ԱյլՀնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում հարսանեկան տոնակատարությունն ընթանում էր բուռն ընթացքով: Արարողությունն արդեն մոտենում էր ավարտին, երբ Սուրաբի անունով հարսնացուն հանկարծամահ եղավ իր փեսացուի՝ Մանջեշ Կումարի կողքին:
Հարազատները շտապ բժիշկ են կանչել, սակայն վերջինս արձանագրել է աղջկա մահը. նա մահացել էր սրտի կանգից, գրում է India.com-ը: Ի սկզբանե հարսնացուի մահից ցնցված ընտանիքները շփոթված էին, բայց հետո նրանց մոտ տարօրինակ միտք հղացավ:
Հարազատները որոշեցին չեղյալ չհայտարարել տոնակատարությունը, այլ տղային ամուսնացնել մահացածի քրոջ հետ:
«Մենք չգիտեինք, թե ինչ պետք է անեինք այս իրավիճակում: Երկու ընտանիքներն էլ միասին նստեցին, և ինչ-որ մեկը առաջարկեց ամուսնացնել իմ կրտսեր քրոջը` Նիշային, փեսացուի հետ», - ասել է մահացած աղջկա եղբայրը` հավելելով,
«Դա փորձություն էր մեր ընտանիքի համար: Մի դուստրը մահացած պառկած էր մի սենյակում, իսկ երկրորդի հարսանիքը նշում էինք մյուս սենյակում: Մենք երբեք նման խառն զգացմունքներ չենք ապրել»: