Ով է Միհրան Պողոսյանի՝ ցուցակում հայտնվելու կնքահայրը. «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրանի)՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում հայտնվելու փաստը շատերին է զարմացրել։ Մենք տեղեկացանք, որ նրա՝ ցուցակում հայտնվելու կնքահայրը Սերժ Սարգսյանն է։ Ընդ որում, սկզբում նրան 14-րդ տեղն են հատկացրել, սակայն Պողոսյանը չի համաձայնել, որից հետո Ազատիչի ջանքերով բարձրացել է 11-րդ հորիզոնական։
Պողոսյանը խոստացել է առնվազն 10 հազար ձայն բերել, բայց նրա գրանցումը դեռ կասկածի տակ է։ Նա իր բացակայությունն արդարացնող տեղեկանք է ներկայացրել ռուսական մի բուհից, որտեղ ուսանում է, բայց ՀՀ ոստիկանությունը հարցում է արել եւ պարզել, որ նա այդ բուհում գրանցված չէ։ Պողոսյանը երկրորդ տեղեկանքն է ներկայացրել։ Այժմ ոստիկանությունը կրկին հարցում է արել՝ պարզելու, թե արդյո՞ք Պողոսյանն ուսանում է այնտեղ։