«Ողջույն, Երեւան». Ավրաամ Ռուսոն Հայաստանում է` Սամվել Ալեքսանյանի դստեր տարեդարձին (լուսանկար)
ԱյլԵրգիչ Ավրաամ Ռուսոն Երեւանում է։ Նա եկել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու։ Այդ մասին պարզ է դառնում երգչի ինստագրամյան էջում արված հրապարակումից։
Երգիչը տեսագրություն է հրապարակել, որում Շողերինե Ալեքսանյանի, Աստղիկ Ալեքսանյանի և նրա ամուսնու` Դավթի հետ նստած է ռեստորանում։
«Ողջույն, Երեւան»,- տեսանյութում նշում է արտիստը, իսկ հարցին, թե Երեւանում ինչպես է, պատասխանում է․ «Հրաշալի»։
Երգիչն այցի մասին այլ մանրամասներ չի հայտնել։