Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետ Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանին 

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո 28 զոհ ենք ունեցել. Փաշինյան

Քաղաքական

 Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, հայտարարության առաջին կետը վերաբերում է կրակի, ինչպես նաև բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը։ Մեկ տարի անց, ըստ վարչապետի, կարելի է արձանագրել, որ պատերազմը դադարել է այդ հայտարարությամբ։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց ՌԴ-ի ու ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում։

«Հայտարարության շատ կարևոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է ՝ ԼՂ-ում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահները, որոնց գործունեությունը բարձր ենք գնահատում և որոնք այսօր ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են։ Մյուս կողմից պետք է ցավով նշել, որ կրակի դադարեցման ռեժիմը նաև ԼՂ-ում ամբողջությամբ չի պահպանվում, սա արձանագրել են նաև խաղաղապահները։ Հույս ունեմ, որ այդ դեպքերի առնչությամբ պատշաճ հետաքննություն կանցկացվի և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ։ Վերջին աղաղակող դեպքերը հիշենք, երբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձը տրակտորի ղեկին խոցվել էր Ադրբեջանի դիպուկահարների կողմից։ Հիշենք այն դեպքը, երբ 5 վիրավոր զինծառայող ունեցանք։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ նոյեմբերի 9-ից հետո մենք բազմաթիվ վիրավորներ և զոհեր ենք ունեցել։ Շուրջ 28 զոհ ենք ունեցել, մասնավորապես, Խծաբերդ-Հին թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, երբ ունեցանք զոհեր։ Սա շատ անհանգստացնող փաստ է։ Պետք է ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք, մասնավորապես Խծաբերդ-Հին թաղեր հատվածում, Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, որը եռակողմ  հայտարարության կոպիտ խախտում է։ Պետք է ընդգծեմ, որ հաստատված 40 գերիներից մեծ մասը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, մինչև այժմ ազատ չեն արձակվել ի հեճուկս հայտարարության 8-րդ կետի, որտեղ հստակ ասվում է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ամենևին տեղին չհամարեց Ադրբեջանի այն մեկնաբանությունը, թե ով է ռազմագերի, ով ռազմագերի չէ, որովհետև հայտարարության մեջ  հստակ նշված է՝ ռազմագերի, պատանդ և այլ պահվող անձինք։ Դա նշանակում է, որ գործնականում սեփական կամքին հակառակ պահվող յուրաքանչյուր ոք գտնվում է այդ կետի իրավազորության ներքո։ Վարչապետն ընդգծեց, որ չկա այդպիսի տարբերակում՝  նոյեմբերի 9-ից առաջ է դա տեղի ուենցել, թե դրանից հետո։

Հաջորդ անհանգստացնող փաստն, ըստ վարչապետի,  այն է, որ հայ-ադրբեջանական սահմանագծին նույնպես հրադադարի ռեժիմի խախտումներ են լինում, ինչը նույնպես եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության, մինչև օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակիչների վերադարձի իրավունքը։

Հաջորդ խնդիրը, որ այս համատեքստում վարչապետն ընդգծեց, մինչև այժմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացված չլինելն է, չնայած այս ուղղությամբ կարևոր աշխատանք է տարվում, և նա հույս հայտնեց, որ առաջիկայում կոնկրետ արդյունքների կհասնեն։

«Այս ամենը, իհարկե, նաև որոշակի մտահոգությունների տեղիք  է տալիս, չնայած, կասկածից վեր է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումն այն անկյունաքարային արդյունքն է, որն արձանագրվել է։ Հրադադրի ռեժիմի խախտումները, մեր զինվորների զոհվելու փաստերը մեզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»,- հավելել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Ամենադիտված