Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետ Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանին ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականություն 

Նազելի Բաղդասարյանը դադարեցրել է պատգամավորական լիազորությունները

Բլոգոսֆերա

Երեք տարի լինելով երկրի օրենսդիր մարմնում՝ հուսամ, որ արդարացրել եմ այն սպասելիքներն ու ակնկալիքները, որոնք պետականաշինության գործում կապել եք ինձ հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բադասարյանը՝ հիշեցնելով, որ որպես պատգամավոր դադարեցրել է իր լիազորությունները: Նա ամփոփել է պատգամավորական գործունեության ընթացքում կատարած աշխատանքը՝ գրելով.

«Լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ նախորդող ժամանակահատվածում ձեռնամուխ եմ եղել շուրջ երկու տասնյակ օրենսդրական նախաձեռնությունների փոփոխության, որի հիմքում եղել են ինչպես իրավական բացերի շտկումը, այնպես էլ փոփոխություններ, որոնք էականորեն կբարելավեն մեր օրենսդրական համակարգը: Երկրի թիվ մեկ ամբիոնի մոտ քաղաքական խոսքս եղել է հաճախ կտրուկ, բայց մշտապես հիմնված փաստերի վրա, եղել է կշռադատված և անհարկի պիտակավորումներից և վիրավորանքներից զերծ: Սա եղել է մեկ ուղենիշ, որին հավատարիմ եմ մնացել պատգամավորական իմ ողջ գործունեության ընթացքում: Բնականաբար, կապ եմ պահել ընտրողների հետ, որովհետև, օժտված լինելով առաջնային մանդատով, նախևառաջ գիտակցել եմ, որ Ազգային ժողովում ներկայացնում եմ հավաքական ժողովրդի, և պետք է իմ գործողությունները բխեն հենց ժողովրդի ցանկություններից և սպասումներից: Որպես երկու գումարումների ԱԺ պատգամավոր՝ կարող եմ արձանագրել, որ պատգամավորական գործունեության անքակտելի մաս է խորհրդարանական դիվանագիտությունը: Հենց այս կարեւոր գործիքակազմի միջոցով է, որ հնարավոր է շատ հարցերի լուծում տալ և պարտավորված եմ, որ Խորհրդարանի կողմից պատվիրակված եմ եղել երկու միջազգային կառույցներում ներկայացնելու Հայաստանի Հանրապետության շահը և դիրքորոշումները՝ ԵԽԽՎ և ԱՊՀ ՄԽՎ։ Զուգահեռ նաև երկկողմ հարաբերությունների ձեւաչափով շարունակաբար զարգացրել եմ հարաբերությունները տարբեր երկրների խորհրդարանականների հետ, քանի որ այս հանգամանքը հետպատերազմական շրջանում առավել քան կարևոր է եղել: Լիահույս եմ, որ նախորդող ժամանակաշրջանում պատգամավորի հռետորաբանության և կեցվածքին համապատասխանող են եղել իմ գործողությունները, դրանով իսկ փորձել եմ կերտել պետական գործչին հարիր կերպար: Ի հեճուկս բոլոր շահարկումների՝ պետք է նշեմ, որ նախորդող մեկուկես տարվա ընթացքում պատգամավորական հավելավճարներ չեմ ստացել: Պարգևատրումները, որոնք շահարկվում են անհիմն են եղել: Ավելին՝ շուրջ երեք տարի լինելով պատգամավոր և բնակվելով Երևանում՝ երբևէ չեմ օգտվել պետական բյուջեից պատգամավորին բնակարանի համար հատկացվող հարյուրհազարական դրամներից, այդպիսով իսկ պետական բյուջեից տնտեսելով շուրջ 3 600 000 դրամ: Դադարեցնելով իմ պատգամավորական գործունեությունը՝ ափսոսանք եմ ապրում, որ չկարողացա շրջանառության մեջ դնել կարևոր մեկ-երկու օրենսդրական նախագիծ, որոնցից մեկին հատկապես կուզենամ անդրադառնալ: Խոսքը պատերազմի ընթացքում զոհված մեր զինծառայողների հարազատներին փոխհատուցման մասին է, մասնավորապես, եղբայրների ու քույրերի, որոնք «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով մինչ այժմ չեն համարվում շահառուներ։ Այս նախաձեռնության վրա աշխատել ենք տևական ժամանակ և գործընկերներիցս մեկը, որը զուգահեռ աշխատում է այս օրինագծի վրա, հուսամ առաջիկայում կշրջանառի օրենքը: Չեմ կարող չկարևորել գերիների վերադարձի խնդիրը, որը վերջին ժամանակաշրջանում եղել է իմ գործունեության առանցքում: Հաստատված գերիների վերադարձը շարունակական գործընթաց է, որը հետևողական իրականացվում է պետական բոլոր ատյանների ջանքերով: ԵՒ թեև որպես պատգամավոր այլևս չեմ կարողանա այս գործընթացում օգտակար լինել, բայց անկախ, թե որ ոլորտում կշարունակեմ իմ գործունեությունը, այս հարցը շարունակաբար կլինի իմ ուշադրության կենտրոնում և ձեռք բերված միջազգային կապերը, խողովակները կկարողանամ ծառայեցնել հարցի շուտափույթ լուծման համար: Շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ
Ամենադիտված