Մտել ենք քաղաքական պրոցեսի մեջ ու գիտենք ավելի շատ բաներ. Մհեր Արմենիա (տեսանյութ)
ՔաղաքականՄատենադարանի հարակից տարածքում հացադուլ հայտարարած Մհեր Մեսրոպյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում համախմբման ու պայքարի կոչ արեց. «Պառակտված հայությունը թուրքի երազանքն է, համախմբված հայությունը ուժ է: Մենք պետք է համախմբվենք գաղափարի շուրջ: Գաղափարը միակն է՝ թույլ չտալ, որ երկիրը կործանվի: Հայաստանն այսօր կանգնած է կործանման եզրին: Շատերը չեն պատկերացնում, թե որքանով է դա իրականություն, սակայն մենք մտել ենք այս քաղաքական պրոցեսի մեջ ու գիտենք ավելի շատ բաներ, քան հանրությունը: Հանրությունն ամեն ինչին տեղեկանում է «Ֆեյսբուք»-ից, որտեղ ավելի շուտ «սուտի հայրենասիրություն» է: Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են Հայաստանը, ուզում են ապրել Հայաստանում, ոտքի կանգնել»: