Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
ԱշխարհՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտնել է Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Այսօր Փարիզում ես մեկտեղեցի Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերներին, որպեսզի օգնեմ թուլացնել լարվածությունը: Ֆրանսիայի դրոշի համախմբումն ամբողջական է մնում Մինսկի խմբում: Մենք չենք մոռանում մեկ տարի առաջ բռնկված պատերազմի զոհերին»,- գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: