Զույգը որոշել է անսովոր հարսանիք կազմակերպել հարսնացուի մոր համար
ԱյլԱվստրալիայում զույգը որոշել է արտասովոր հարսանեկան արարողություն կազմակերպել, որպեսզի հարսի մայրը մասնակցի դրան։ Այս մասին հայտնում է Nine News-ը։
Մելբուռնից Բրիջիթ Թեյլորն ու Փոլ Ուիլյամսը որոշել են ամուսնանալ 15 տարվա հարաբերություններից հետո։ Սակայն հարսնացուի 92-ամյա մայրը՝ Դաֆնին, չէր կարողանա գալ արարողությանը, քանի որ առողջական վիճակի պատճառով չէր կարողանում առանց օգնության տեղաշարժվել:
Այդ ժամանակ էլ փեսան առաջարկեց հարսանիքը տեղափոխել ծերանոց, որտեղ ապրում է Դաֆնին։ Հաստատության աշխատակիցները սենյակներից մեկը իդեալական վայր են դարձրել հանդիսությունների համար՝ զարդարելով այն ավանդական հարսանեկան կամարով, վարդի թերթիկներով և հյուրերի համար շամպայն գնելով։ Տոնակատարությանը մասնակցել է անգամ նորապսակների շունը։
«Դժվար տարի էր, բայց մենք այն ավարտում ենք բարձր նոտայով», - ասել է փեսան արարողությունից հետո: Նա նաև շնորհակալություն է հայտնել տուն-ինտերնատի անձնակազմին՝ նորապսակների բոլոր սպասելիքները գերազանցող տոնական մթնոլորտ ստեղծելու համար։
«Վերջերս մայրիկը մեզ այնքան էլ հաճախ չէր տեսնում: Շատ տխուր է, երբ տարեց մարդիկ իրենց չսիրված են զգում»,- ավելացրել է հարսը։