Բժիշկը զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով տեսողության կորստի վտանգի մասին
ԱշխարհԿորոնավիրուսով հիվանդները կարող են ամբողջությամբ կորցնել իրենց տեսողությունը՝ մեծ և փոքր անոթների վնասման պատճառով։ Այս մասին URA.RU-ին տված հարցազրույցում զգուշացրել է ակնաբույժ, Պետդումայի առողջապահության պաշտպանության կոմիտեի փորձագետ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Շիլովան։
Նրա խոսքով՝ COVID-19-ին բնորոշ է խոշոր և փոքր անոթների ախտահարումը։
«Իսկ ամենափոքրերը գտնվում են հենց աչքերի օրգանում, ուստի երակային անբավարարությունը` թրոմբոզի տեսքով և զարկերակային անբավարարությունը` իշեմիկ վիճակների տեսքով կարող է հանգեցնել տեսողության ամբողջական կորստի»,- ասել է բժիշկը։
Այս խնդիրը, պարզաբանել է Շիլովան, կարող է առաջանալ ինչպես հիվանդության ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո, և դրան պետք է արագ արձագանքել՝ մի քանի ժամվա ընթացքում՝ սրտի կաթվածների և ինսուլտների անալոգիայով։