Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց
Հասարակություն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց
Պատկերացրեք՝ հունիս է, բայց պատուհանից այն կողմ ձյուն է տեղում։ Մի վայրում ցրտահարություն է, մյուսում՝ օրեր շարունակ անձրև։ Հենց այդպիսին էր 1816 թվականի ամառը, և այդ տարին պատմության մեջ մնաց որպես «տարի առանց ամռան»։
Արտասովոր ցուրտը հատկապես ուժեղ զգացվեց Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Ցրտի և արևի լույսի պակասի պատճառով ցանքերը վնասվեցին, և շատ վայրերում սննդի լուրջ պակաս առաջացավ։
Պատճառը մեկ տարի առաջ՝ 1815 թվականի ապրիլին, Ինդոնեզիայում Տամբորա հրաբխի հզոր ժայթքումն էր։ Հրաբխային ժայթքումների ակտիվության սանդղակով (VEI) այն հասել էր 7-րդ աստիճանի։ Ժայթքման ժամանակ մթնոլորտ արտանետված ծծմբային գազերից ստրատոսֆերայում առաջացան սուլֆատային աերոզոլներ։ Դրանք արևի ճառագայթման մի մասը ցրեցին դեպի տիեզերք։ Արդյունքում Երկրի մակերևույթին ավելի քիչ արևային էներգիա հասավ, և օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազեց»։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է