ՆԱՏՕ֊ն սպառնացել է Ռուսաստանի դեմ «աննախադեպ պատժամիջոցների փաթեթ» կիրառել
ԱշխարհՆԱՏՕ-ի ղեկավար կազմը սպառնացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կիրառել, եթե Ուկրաինայում իրավիճակը սրվի։ Այս մասին գրում է The Independent թերթը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մամուլի ծառայությանը։
Բացի Ջոնսոնից՝ վիրտուալ հանդիպմանը մասնակցել են Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Առաջնորդները համաձայնել են, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, դաշնակիցները պետք է արագ պատասխան տան՝ ներառյալ պատժամիջոցների աննախադեպ փաթեթը», - ասվում է Դաունինգ Սթրիթի մամուլի գրասենյակում՝ նշելով, որ Ռուսաստանի հետ բանակցությունները մնում են առաջնահերթություն։