Լուկաշենկոն նշել է Ռուսաստանի և Բելառուսի համատեղ զորավարժությունների նպատակը
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մոսկվայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելով, Մինսկն առաջին հերթին ցույց է տալիս ցանկացած պարագայում արձագանքելու իր պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է BELTA գործակալությունը։
«Մի կարծեք, որ մենք սրում ենք իրավիճակը, բայց եթե դա տեղի ունենա, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի», - ասել է նա։
Ռուսաստանի և Բելառուսի «Allied Resolve» զորավարժությունները կանցկացվեն 2022 թվականի փետրվարին։ Անցյալ տարվա դեկտեմբերին կողմերը պայմանավորվել էին զորավարժություններ անցկացնել Միութենական պետության արևմուտքում և հարավում։
Մինսկը պարզաբանել է, որ այդ զորավարժությունները կրում են պաշտպանական բնույթ, դրանք տեղի կունենան ոչ միայն բելառուսական զորավարժարաններում, այլև կծավալվեն երկրի պետական սահմանի մոտ։ Հարևան երկրների տարածքում կենտրոնացված զորքերի որոշ խմբավորումների թիվը հասնում է 30 հազարի։