Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինա-ադրբեջանական համագործակցության կոնկրետ նախագծերի մշակման արդիական հարցեր։
Նշվում է նաև, որ Ալիևը շնորհավորել է Զելենսկուն ծննդյան օրվա առթիվ։ Ուկրաինայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»։