ՆԱՏՕ-ն զորքեր չի տեղակայի Ուկրաինայում. Յենս Ստոլտենբերգ
ԱշխարհՆԱՏՕ-ն Ուկրաինայում ռազմական ուժեր չի տեղակայի: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն Ուկրաինայում մարտական ստորաբաժանումներ չի տեղակայի»,- ասել է նա։
Բացի այդ, Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել անվտանգության հարցեր, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկողությanհետ կապված:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ Ռուսաստանի անվտանգության առաջարկներին գրավոր պատասխանը կուղարկվի այս շաբաթ։