ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Պետդեպն իրենից պահանջել է լքել երկիրը
ԱշխարհՌուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների ծայրահեղ լարման ֆոնին ԱՄՆ պետքարտուղարությունը պահանջել է ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովին լքել երկիրը: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը:
«Վերջին մեր հանդիպումների ժամանակ Պետդեպը հստակ ասել է, որ ՌԴ դեսպանը ստիպված կլինի լքել ԱՄՆ-ի տարածքը, եթե մենք վիզա չտրամադրենք Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանի մի շարք թիկնապահների», - ասել է նա:
Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ դեսպանը ՌԴ փոխարտգործնախարարին է փոխանցել Սպիտակ Տան պաշտոնական գրավոր պատասխանը՝ ի պատասխան անվտանգության երաշխիքների Մոսկվայի պահանջին:
Այն փոխանցելուց անմիջապես հետո ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը: